GIRLS

ՍԵՔՍՈՒԱԼ ԱՂՋԿԱ 4 ՊԱՐԶ ԿԱՆՈՆ

06. 02. 2019

da6530bd635f1b7c15dd3c630aa0a652

Էմիլի Ռատակովսկին ամենասեքսուալ մոդելներից մեկն է, նրա ինսթագրմյան հետևորդների թիվը գնալով ավելանում է, իսկ լրագրողները չեն դադարում գրել նրա խարիզմայի մասին: Էմիլին փայլում է ամենուր, իսկ նրա անկեղծ ու համարձակ հագուստները ամրապնդում են աղջկա դերը՝ որպես ամենասեքսուալ մոդել: Ինչպե՞ս է Էմիլին ստանում իր շքեղ կերպարը: Ինչպե՞ս դառնալ սեքսուալ. 6 պարզ հնարք:

Դեկոլտե: Ոչինչ այնքան ուժեղ չի գայթակղում, քան համարձակ դեկոլտեն: Այս մասին Էմիլին շատ լավ գիտի: Դեկոլտեի էֆեկտը մեծացնելու համար նա հայլայթերով ու կոնտուրինգով ընդգծում է ուսերն ու պարանոցը:

1

Վարսեր: Էմիլիին  դժվար է տեսնել իդեալական սանրվածքով: Նա անփույթ սանրվածքներ ստանալու մեծ վարպետ է: Նաև շատ է սիրում վարսերն արձակած թողնել՝ կարծես հենց նոր է արթնացել քնից ու մոռացել է սանրվել:

2

Սլաքներ: 60-ականների դերասանուհիների ոճով դրամատիկ սլաքները Էմիլիի ֆիրմային հնարքն են: Նա այն գործածում է կարմիր գորգերին հայտնվելիս:

3

Դեմքի արտահայտություն: Սա արդեն լիովին այլ թեմա է: Էմիլիի հայացքը նրա գլխավոր զենքն է: Ո՞ւր է նա նայում, ո՞ւմ… մի փոքր անտարբեր ու աշխարհից կտրված հայացքը, որը լի է առեղծվածով ավելի գայթակղիչ է դարձնում նրան:

4