ՍԵՐՆ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ

1337165867493255

Խոյ

Զգուշացե՛ք, քանի որ խոյերի հետ սիրահային հարաբերությունները այնքան էլ շուտ չեն մոռացվում: Անկախ նրանից, կին է, թե տղամարդ, խոյը մարմնավորում է կրակը և կիքը: Ճիշտ է, խոյերը շատ արագ են հարաբերություններ սկսում, սակայն երբեք իրենց զգացմունքները չեն թաքցնում: Նրանց սիրում են և գնահատում: Մի մոռացեք, որ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները խիզախ մարդիկ են, ովքեր փոխանցում են իրենց ռոմատիկան և սերը:

Ցուլ

Սիոր հարցում ցուլերը շատ գաղտնապահ են և իրենց զդացմունքները չեն բացահայտում, սակայն սիրահարվելու դեպքում խորը զգացմունքներ են ունենում: Ցուլերը շատ ռոմանտիկ են և զգայուն, նրանց կայունություն է բերում միայն սերը:

Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչները սիրահարվում են այն դեպքում, երբ յամոզվում են, որ իրենց զուգընկերուհին ունի մտավոր կարողություններ և իմաստուն է: Շատ հաճախ նրանք հարաբերություններ են հաստատում՝ ելնելով ընկերական մտադրություններից, բայց հետո այդ ամենը վերածվում է իրական սիրո: Ընդ որում, նրանց դեպքում այդ սերը խորը զգացմունք է:

Խեցգետին

Սիրո հարցում խեցգետինը խուսափող է: Մի կողմից սիրախաղում են, մյուս կողմից երկմտում իրենց զգացմունքներում: Նրանք չեն սիրում ռոմանտիկ հարաբերություններ, նախընտրում են ուղղակիորեն մոտենալ զուգընկերոջը և ասել զգացմունքների մասին: Այս նշանի ներկայացուցիչների հետ ապրելու և սիրելու համար պետք է ընդունել նրանց երևակայությունը և ուժեղ զգացմունքները:

Առյուծ

Առյուծները լիարժեք նվիրվում են այն դեպքում, երբ զգում են, որ իրենց սիրում են և, որ իրենք պետք են ինչ-որ մեկին: Նրանք իմպուլսիվ են և սիրում են հոգ տանել զուգընկերոջ մասին:

Կույս

Լուրջ հարցերում կույսերը երբեմն անհասանելի են: Երբեմն լուռ են և հանգիստ, իսկ երբեմն էլ՝ ակտիվ և անմիջական: Այսօր ուրախ են ձեզ տեսնել, վաղը կարող են անտարբեր լինել: Դրա պատճառն այն է, որ կույսերը ձգտում են կատարելության և կառչում են ռոմանտիկ պատրանքներից:

Կշեռք

Կշեռքները ձգտում են գեղեցկության և ներդաշնակության: Նույնիսկ այն դեպքում, երբ հարաբերությունները վատթարանում են, այս նշանի ներկայացուցիչները չեն լքում իրենց զուգընկերոջը: Նրանք գերադասում են խուսափել հոգեբանական վնասվածքներից:

Կարիճ

Հնարավոր չէ պարզել կարիճների զգացմունքների ուժը, քանի դեռ չեք շփվել նրանց հետ: Զայրույթ, անսանձ կիք և խանդ, ահա նրանց բնորոշ զգացմունքային գծերը: Երբեմն այս նշանի ներկայացուցիչների զգայական վիճակը պայմանավորված է նրանց անձնական կյանքով: Եթե կարիճների հետ լուրջ հարաբերություններ եք սկսել, ապա ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսի կան:

Աղեղնավոր

Աղեղնավորների հետ հարաբերություններում կարելի է ակնկալել էկզոտիկա, անսպառ էներգիա: Երբեմն նույնիսկ լուրջ կապերի դեպքում նրանք ունենիրենց առանձին կյանքը:

Այծեղջյուր

Երբեմն նրանք նախընտրում են լուրջ զուգընկեր, երբեմն էլ ուրախ և անհոգ մեկին, ով կզվարճացնի նրանց: Կյանքին շատ լուրջ են վերաբերվում, հետևաբար, երբեք չեն նյութապես և հեգեպես բավարարված չեն: Սա, իհարկե, կարող է հանգեցնել միայնության:

Ջրհոս

Ցանկացած տիպի հարաբերություններում ջրհոսները նախընտրում են ազատությունը: Սա երբեմն կարող է վնասել նրանց: Ջրհոսները սիրում են էքսցենտրիկ և արտասովոր մարդկանց:

Ձկներ

Ձկները սիրում են սրտով, նրանց համար սերը կատարելության պահ է, առեղծվածային ճանապարհ: Ռոմանտիկ հարաբերությունները ձկները տարբեր կերպ են ընկալում: