FASHION

ՍԵԶՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԵԼ ՎԱՌ ՍՎԻՏԵՐԸ 2019Թ.

08. 01. 2019

3dbb325efff097bb23f3dfaa18a5570e

Թվում էր, թե օվերսայզն արդեն անհիշելի ժամանակներից  է մեզ հետ: Ժամանակավոր թրենդից այն վերածվել է նորաձև կերպարի կարևոր էլեմենտի: Սակայն, ինչպես ասում են, նոր սեզոն՝ նոր կանոններ. այժմ օվերսայզն այնքան մեծ չափսերի է հասել, որ արդեն կարող է համարվել ուլտրա:

Համադրիր այն ներքնազգեստի ոճի հետ: Մի վախեցիր խառնել թրենդները: Կրիր սվիտեր ու ներքնազգեստ հիշեցնող զգեստ կամ մետաքսե կիսաշրջազգեստ ու ստացիր թեթև ու կանացի կերպար:

e9bd5dfe4893d326a8d5fed64eb889a6_fitted_740x700

Լրացրու կերպարը լակոնիկ միդի կիսաշրջազգեստով: Ծնկից ներքև ուղիղ կիսաշրջազգեստը երկրորդ շնչառություն կստանա, եթե այն լրացնես համապատասխան բլուզով:

f0ae43c9aa8a640c9e12edff7356cd95_fitted_740x700

Նեղ տաբատներ կամ ջինսեր: Պատրա՞ստ չես բաժանվել ջինսերից, ուրեմն նորովի ներկայացրու դրանք: Ամեն ինչ պարզ է՝ ծավալուն վառ սվիտերն ու բարձրակրունկ կոշիկները իդեալական համադրություն կստեղծեն:

374fb4a6e1fc69c77be99d75c2327f2a_fitted_740x700

Զգեստի փոխարեն: Համարձակորեն կարող ես կրել այն որպես զգեստ: Ազատ գործվածքը հավասարակշռում է կարճությունը, ուստի կերպարը վուլգար տեսք չի ունենա:

9cd21be43f2e9187012854089a51b0e5_fitted_740x700

Ընդգծիր իրանը: Եթե ուզում ես փորձել նոր թրենդը, բայց չես ուզում, որպեսզի այն շատ լայն ու անփույթ տեսք ունենա, ապա պարզապես ընդգծիր իրանդ գոտիով: Կարևոր է հիշել՝ գոտին պետք է լայն ու կոնտրաստային լինի, այլ տարբերակը կարող է կորել գործվածքի մեջ:

canva-photo-editor (2)