FASHION

ՍԵԶՈՆԻ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև 4 ԿՈՇԻԿՆԵՐԸ

13. 12. 2018

canva-photo-editor (37)

Նորաձև կոշիկը յուրաքանչյուր աղջկա թուլությունն է: Ներկայացնում ենք հաջորդ սեզոնի ամենանորաձև նորույթները:

 Նարնջագույն և մարջանագույնը կոշիկ: Մարջանագույնը տարվա գույնն է, այնպես որ շտապեք գնել այս գույնի կոշիկներ: Դրանք կարող են լինել բոտիլիոններ, կեդեր, բարձրակրունկներ:

canva-photo-editor (36)

Փետուրներով կոշիկ: Այս նրբաճաշակ ու շքեղ աքսեսուարը յուրահատուկ տեսք կհաղորդի կերպարին, իսկ քայլվածքին՝ կանացիություն: Փետուրներնով կոշիկները հիանալի լուծում են տարբեր երեկույթների համար:

canva-photo-editor (38)

Լոգոտիպերով կոշիկ: Սրանք սեզոնի թրենդն են: Լոգոտիպերի թեման շատ է դուր եկել դիզայներներին, ուստի նրանք այն օգտագործում են բավականին երկար ժամանակ:

canva-photo-editor (39)

Փայլուն կոշիկ: Տարատեսակ փայլերով կոշիկները կերպարն ավելի շքեղ կդարձնեն: Դրանք հարմար են տոնական երեկույթների կամ միջոցառումների համար:

canva-photo-editor (40)