FASHION

ՍԵԶՈՆԻ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԳՈՒՆԱՅԻՆ 4 ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28. 02. 2019

1038117faa17bd027a127883101c228b

Վախենո՞ւմ ես վառ գույների համադրությունից, շատ իզուր. համարձակ  երանգներով ևս կարելի է նույնքան հարմարավետ ու հանգիստ զգալ, որքան ջինսերով: Օգտագործիր գունային այս համադրությունները նորաձև տեսք ունենալու համար:

Մուգ կապույտ + դեղին: Մուգ կապույտը հիմնականում չեզոք գույն է: Չնայած այն գեղեցիկ տեսք կունենա քո զգեստապահարանի գրեթե յուրաքանչյուր իրի հետ, այնուամենայնիվ, դեղին գույնի հետ համադրությունը իսկապես լավագույն տարբերակն է:

1

Կոբալտ +փիրուզագույն: Սա, թերևս, լավագույն դուետն է, քանի որ դրանցից յուրաքանչյուրը վառ ու հարուստ տեսք ունի, ուստի որևէ մեկը չի խաղում երկրորդական դեր:

2

Բաց մոխրագույն + պաստելային վարդագույն: Նուրբ մոխրագույնը լրացնում է վարդագույնին և օգնում քեզ լավ զգալ` նույնիսկ ցուրտ եղանակին:

3

Վառ կապույտ + կարմիր: Այս երկու կենսուրախ գույները հզոր թիմ են դառնում: Դու, կարծես, պատրաստ ես փրկել աշխարհը:

4