SHOW BISS

ՍԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՄԻ ԿՆՈՋ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԻՋՈՎ, ՈՎ ԿԱՆԳՆԱԾ ԷՐ ՄԱՀՎԱՆ ՇԵՄԻՆ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՐԿԻՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԿՅԱՆՔ.ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ (VIDEO)

10. 10. 2018

43004083_105713100366565_4373484137329549595_n

Կայացել է երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Երաժշտական կոմպոզիտորները Իվետա Մուկուչյանն ու Բրեդ Քլերլին են, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն, երաժշտական ձևավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոյի, հագուստների ձևավորումը` Մարիաննա և Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը և վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է:

42147392_167249854179048_2826449354088496392_n

Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ: Եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է երգչուհու  տատիկին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։

Երգում միքսված է նաև փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը։

41977755_2243270836002769_4142052286841709166_n

«Ես ցանկանում եմ ձեզ ինձ հետ ճամփորդության տանել։ Սա ճամփորդություն է մի կնոջ ճակատագրի միջով, ով, թեև, կանգնած էր մահվան շեմին, բայց կարողացավ կրկին մուտք գործել կյանք։ Ճակատագիր` կապված ընտանիքների պատմության հետ, հոգի` ժամանակը վրա հասած, բայց ինձ իր գրկում օրորող»,-կիսվել է Իվետան Instagram-ի իր հետևորդների հետ՝ մաս առ մաս ներկայացնելով իր մտորումներն ու պատմությունից հատվածներ:

«2017 թվական, հոկտեմբեր, մենակություն… Միայնակ, ինչպես այն օրը, երբ ես լույս աշխարհ եկա։ Գլուխս փայտե սառը հատակին է, աչքերս նայում են հեռու` պատի անվերջության միջով։ Ով նայում է դեպի դուրս, երազում է։ Ով նայում է դեպի ներս՝ արթնանում»,-շարունակում է պատմել երգչուհին։

image

Իվետայի խոսքով՝ իր տատիկն իր ուղեցույցն է. «Հիշում եմ դեռ այն ժամանակից, երբ նոր էի սկսում հաշվել մեկ գումարած մեկը։ Զղջում եմ հիմա, որ մանկությանս տարիներին ականջալուր չէի լինում իր նշաններին։ Այժմ տարիքի կոշտ պարտադրանքով հայացք եմ նետում դեպի անցյալ, երբ ես ու քույրս ստիպված եղանք 6 ամիս ծնողներից անջատ ապրել։ Խորհրդային կարգերը փլուզվեցին մի գիշերվա մեջ, ու ծնողներս մեկնեցին Եվրոպա՝ երեխաների համար անորոշ, բայց ավելի լավ ապագայի հույսով։ Մեր ընտանիքը բաժանվեց Եվրոպայի սահմանին, ես և քույրս հետ ուղարկվեցինք»։

Երգչուհու գրառումների շարունակությունը կարող եք գտնել Instagram-ի նրա էջում: