HOROSCOPE

ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱԲԱԹՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՈՐՈՍԿՈՊԻ ԱՅՍ 3 ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

07. 08. 2018

collage

 

Առյուծ: Բոլոր հայացքները ուղղված են ձեզ: Ձեր հոգին լցվում է արվեստով, ինքնավստահությամբ և էներգիայով, ձեզ հիշեցնում են, որ աշխարհն ունի ձեր կարիքը: Մտածեք ձեր անցած կյանքի մասին: Դուք հպարտանալու առիթ ունեք, չէ՞ որ շատ բաների եք հասել: Սակայն շատ մի տարվեք ձեր հպարտությամբ, պարզապես թույլ տվեք վստահությանը որքան հնարավոր է խորը նստել ձեր մեջ:

 

Կույս: Մերկուրին գտնվում է հետադարձ վիճակում, և քանի որ այն ձեր հովանավոր մոլորակն է, դրա տեխնիկական անհաջողություններն ազդում են նաև ձեր վրա: Դուք կարող եք ներքին ցնցում զգալ, և բացասական մտքերի ու էմոցիաների ընկալումն ավելի բարձր ընկալել, քան սովորաբար:  Սակայն, այս իրավիճակը չի կարող ձեր վրա շատ բացասական ազդեցություն ունենալ, քանի որ սիրո, ռոմանտիկայի և ընկերության մոլորակ Վեներան գտնվում է ձեր նշանի ներքո: Բոլորն ուզում են ձեզ ճանաչել: Հիշեք, որ եթե ձեր միտքը սկսի խաղեր խաղալ, հարկավոր է հանգիստ թողնել դրան և պարզապես շփվել շրջակա աշխարհի հետ:

 

Աղեղնավոր: Դուք սպունգի նման գիտելիքներ ու էմոցիաներ եք կլանում: Այդ ամենը ձեզ հեռավոր ու վայրի ճամփորդություն է հիշեցնում, բայց մի վախեցեք հեռու գնալ: Դուք կզարմանաք, թե ինչպես կարելի է հեշտությամբ նոր արկածնե գտնել: Դրանք ավելի մոտ են, քան կարծում եք: