ՍԱՌՈՒՅՑԻ ԿՏՈՐՆԵՐՈՎ ԱԶԱՏՎԵՔ ԱՉՔԻ ՏԱԿԻ ԿԱՊՏՈՒԿՆԵՐԻՑ (VIDEO)

Յուրաքանչյուր կին ուզում է գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենալ: Այս պարզ պատճառով էլ մենք բավականին շատ գումարներ ենք ծախսում՝ մոռանալով ձեռքի տակ եղած միջոցների մասին: Սառույցի կտորների միջոցով, օրինակ, կարելի է ազատվել մաշկի մի քանի խնդիրներից: Օգտագործելուց առաջ սառույցը փաթաթեք բամբակյա կտորի մեջ:

 

Սառույցի օգատոգործումը կօգնի ձեզ ազատվել դեմքի այտուցվածությունից, ինչպես նաև կապտուկներից: Պրոբլեմատիկ հատվածը հանգիստ մերսեք սառույցի կտորով՝ 10-15 րոպե:

 

Սառնությունը պայքարի հիանալի միջոց է նաև աչքերի ուռածության դեմ, կարող եք օգտագործել այն կաթի ու կանաչ թեյի հետ: Միայն թե մի մոռացեք, որ աչքերի շուրջ հատվածը բավականին նուրբ է, ուստի պետք չէ սառույցը շատ պահել այնտեղ: Սառեցնելով կաթը՝ կարող եք թարմացնել ձեր դեմքը: