SHOW BISS

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է «ՁԱՅՆԸ. ԵՐԵԽԱՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

16. 05. 2019

d5a98f80306134a317507bc671bd4012

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները:

Որոշումն ընդունվել է կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների արդյունքում:

Պարզվել  է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են և բոթեր են օգտագործվել և աղջկա օգտին 300 հեռախոսահամարներից եկել է 8 հազար կեղծ նամակ:

Հիշեցնենք, որ շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով քվեարկության արդյունքում նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել: