ՌԵԺԻՍՈՐ, ՕՊԵՐԱՏՈՐ, ՊԱՐՈՂ. Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԱՍՏՂԵՐԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

Եգոր Կրիդ – երգիչ, 23 տարեկան

Եգոր Կրիդը դարձավ ռուսական «Холостяк» շոուի 6-րդ սեզոնի հերոսը, որտեղ երազում է իրական սեր գտնելու մասին: Բայց որոնումները զուգորդվում են հիասթափություններով: Մասնակիցներից մեկը՝ 19-ամյա Սոնյա Մակեևան սիրահարվել է շոուի օպերատորին: Նկարահանման խմբի Անդրեյ անունով անդամը սկզում աղջկա միակ ընկերն էր նախագծի շրջանակներում, նրա հետ Սոնյան կիսվում էր իր ապրումներով, նա աջակցում էր աղջկան: Ընկերությունը  վերածվել է սիրահարվածության, և զույգը գիշեր  է անցկացրել միասին: Սոնյայի խոսքով՝ դա հրապուրանք չէր, նա իսկապես գտել է իր սերը՝ գուցե ոչ այնպես, ինչպես ենթադրում է նախագծի սցենարը: Բայց ահա Եգորը չի ուրախացել Սոնյայի ու Անդրեի համար: «Դա այնքան զզվելի է, որ ուզում ես վատ երազի պես մոռանալ այս ողջ նախագիծը: Դա իսկապես դաժան արարք է»,-արձագանքել է նա: Երգիչը վռնդել է աղջկան նախագծից:

MyCollages

 

Ռոբերտ Փեթինսոն – դերասան, 31 տարեկան

Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնը ծանոթացել են «Մթնշաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ մարմնավորում էին զույգի: Էկրանային զգացմունքները իրականություն դարձան, 2009թ. նոյեմբերին դերասանները հաստատեցին, որ սիրավեպ ունեն: Զույգի հարաբերությունները տևեցին 4 տարի, ամեն ինչ դեպի հարսանիք էր տանում, բայց … 2012թ. հուլիսին ԶԼՄ-երում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Կրիստենը համբուրվում էր ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ: 2 ամիս Ստյուարտն ու Փեթինսոնը չէին շփվում: Դերասանուհին զղջում էր իր՝ պահի թուլության համար, նա նիահրել էր, այնքան էլ լավ տեսք չուներ: Աշնանը Փեթինսոնը ներեց նրան, բայց ամեն ինչ մաքուր էջից սկսել չստացվեց: Հիմա նրանք չեն շփվում և չեն մեկնաբանում իրենց բաժանումը:

kristen-stewart-and-robert-pattinson-news

 

Ջուդ Լոու – դերասան, 45 տարեկան

Ջուդ Լոուի և Սիենա Միլլերի հարաբերությունները նման էին «ամերիկյան բլրակներ» կարուսելին. մե՛կ նրանք բաժանվում էին, մե՛կ սեր խոստովանում, մե՛կ դավաճանության մասին լուրերով ցնցում աշխարհը: Ջուդը ֆլիրտ է ունեցել իր առաջին ամուսնությունից ծնված երեխաների դայակի հետ, բայց սիրելիին չէր զիջում նաև Սիենան: 2007 թ. դերասանուհին սիրավեպ սկսեց դերասան և նավթային կայսրության ժառանգ Բալտազար Գեթթի հետ: Նա ամուսնացած էր, նրա կինը հղի էր չորրորդ երեխայով, բայց Սիենային դա չշփոթեցրեց: 10 ամիս անց դերասանը ուշքի եկավ ու վերադարձավ ընտանիք, իսկ Սիենան… Ի՞նչ եք կարծում: Ջուդ Լոուն ներեց գեղեցկուհուն և երկրորդ շանս տվեց: Դերասանները ևս երկու տարի միասին էին, իսկ 2011թ. վերջնականապես բաժանվեցին:

EN-00913805-0600_22434114

 

Ջասթին Թիմբերլեյք – երգիչ, 37 տարեկան

2002թ. Ջասթինը մեղադրեց Բրիթնի Սփիրսին պարուսույց Վեյդոմ Ռոբսոնի հետ դավաճանության մեջ: Իր ապրումները նա նվիրեց Cry Me a River երգին, որի տեսահոլովակում երևում է Բրիթնիի լուսանկարը: Մի քանի տարի անց Բրիթնիի մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսանդրը պատմեց, որ նա ևս երբեմն հանդիպել է երգչուհու հետ, երբ վերջինս սիրավեպ ուներ Ջասթինի հետ:

justin-timberlake-britney-spears-duet-15-years-ftr