FITNESS

ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆԻ ԴԻԵՏԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ. 5 ԿԳ-ԻՑ ԱՎԵԼ՝ 1 ԱՄՍՈՒՄ

29. 08. 2018

6b412b36a400a580dc95488a244f9400_fitted_740x0

 

49 տարեկան հասակում հոլիվուդյան այս դերասանուհին շքեղ տեսք ունի: Եվ այստեց հարցը միայն սպորտն ու յոգան չեն, այլ նաև ճիշտ սնունդը: Իսկ ավելի կոնկրետ, Ջենիֆերն արդեն 10 տարի հետևում է հատուկ դիետայի, որն օգնում է նրան իդեալական կազմվածք ունենալ:

 

Իրականում, ամեն ինչ պարզ է: Էնիսթոնի դիետայի իմաստը սպիտակ մթերքներից հրաժարվելու մեջ է՝ կարտոֆիլ, շաքարավազ, աղ, բրինձ, մակարոն, խմորային ապրանքներ, լոբի, պանիր, սերուցք, քաղցր յոգուրտ, պաղպաղակ: Եթե անկեղծ, ապա սպիտակ որոշ մթերքներ, այնուամենայնիվ, թույլատրված են, օրինակ, ցածր յուղայնությամբ կաթը, կեֆիրը, հավն ու հնդակահավը, ինչպես նաև ձվի սպիտակուցը: Եվ ևս մեկ գաղտնիք. սպիտակ բրնձի այլընտրանք կարող է հանդիսանալ շագանակագույնը:

 

Սովորաբար այսպիսի դիետան անվանում են No White Food Diet («Սպիտակ գույնի ոչ մի ուտելիք»): Փոխարենը կարելի է անսահամանափակ քանակությամբ բանջարեղեն, միրգ և հատապտուղ ուտել, որոնք կազմում են օրվա սննդակարգի մոտ 70 %-ը: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ բնական մանրաթելեր, որոնք նպաստում են մարսողականությանը և արագացնում նյութափոխանակությունը: Բանջարեղենները նաև լցնում են ստամոքսը՝ ճնշելով ախորժակը: Դիետան նաև չի արգելում ուտել ձուկ, քաղցր կարտոֆիլ, հացահատիկային շիլա, ընկույզ և մեղր:

 

Իհարկե, պետք չէ մոռանալ ջրի մասին և խմել այն շատ ու հաճախ, քանի որ ջուրը վերացնում է տոքսիններն ու իջեցնում այտուցները: Կարևորը քնելուց առաջ շատ ջուր չխմելն է, հակառակ դեպքում, առավոտյան դեմքին այտուցներ կլինեն:

 

Օրվա մոտավոր սննդակարգը: Նախաճաշ՝ անյուղ կաթնաշոռ՝ խնձորի ջեմով: Երկրորդ նախաճաշ՝ դեղձի պյուրե (մանկական սնունդ), կոկոսի կաթ՝ կոճապղպեղով: Միջանկյալ սնունդ՝ կանաչ խնձոր: Ճաշ՝ նեխուրով ապուր, բանջարեղենային աղցան՝ համեմված 1 ճաշի գդալ ձիթայուղով:

 

Հետևելով այս սննդակարգին՝ (մոռացիր շոկոլադի ու բուլկիների մասին), մեկ ամսվա ընթացքում կարելի է հեշտությամբ կորցնել մինչև 5 կգ, նույնիսկ ավել: Բացի դա, «սպիտակ դիետան» օրգանիզմը լիցքավորում է այնքան էներգիայով, որ քեզ բավարար կլինի 6 ժամյա քունը՝ 8-9 ժամի փոխարեն: