SHOW BISS

ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է INSTAGRAM-ՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՔԵԼ 6 ՄԻԼԻՈՆ ՀԵՏԵՎՈՐԴ (PHOTO)

16. 10. 2019

gettyimages-1069363096-510x600

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գրանցվել է Instagram-ում ու հրապարակել իր առաջին գրառումը: Դերասանուհին տեղադրել է սելֆի` «Ընկերներ» ֆիլմի իր գործընկների` Լիզա Կուդրոուի, Քորթնի Քոքսի, Մեթ Լեբլանի, Դեյվիդ Շվիմմերի և Մեթյու Փերիի հետ:

«Այժմ մենք նաև Instagram-ում ենք ընկերներ: Ողջույն, Instagram »,-գրել է Էնիսթոնը:

70777698_601477490388334_6333729180293366273_n

Դերասաններն իրենց ազատ երեկոն անցկացրել են` ընթրելով Քորթնի Քոքսի տանն ու համատեղ լուսանկար անելով:

Այս պահի դրությամբ լուսանկարն ունի 8 միլիոնից ավել հավանումներ  և հազարավոր մեկնաբանություններ:

Снимок

Դե իսկ դերասանուհու հետևորդների թիվը հաշված ժամերի ընթացքում անցել է 6 միլիոնը: