TRAVEL

Պրահան միայն թանգարանային քաղաք չէ

09. 04. 2015

Погода-в-Праге-осенью1

Միջնադարյան ամրոցներ, գեղեցիկ բնություն, անկրկնելի ճարտարապետություն, գունագեղ քաղաքներ, թանգարաններ, կարմիր տանիքներով շինություններ, հին եւ նոր ոճերի հաջողված խառնուրդ: Ահա թե ինչով է գրավում Չեխիան բազմաթիվ տուրիստներին աշխարհի տարբեր ծայրերից: Ֆրանց Կաֆկայի թանգարան, բազում հուշարձաններ, տեսարժան վայրեր – սա է Պրահան` Չեխիայի մայրաքաղաքը: Սակայն, Պրահան միայն թանգարանային քաղաք չէ: Պրահան գունագեղ և անկրկնելի քաղաք է, որտեղ դուք կտեսնեք`

  • Կարլ թագավորի հրամանով Վլատվա գետի վրա կառուցված Կարլի Կամուրջը, որի երկու կողմերով տեղադրված են 30 արձաններ: Կամրջի վրա կա մի փոքրիկ արձան՝ Սուրբ Ռուդոլֆի,որի մոտ ըստ ավանդության նորաստեղծ պոետները կարդում են իրենց առաջին ստեղծագործությունները: Իսկ ամբողջ տարածքի երկարությամբ նկարիչները, խեցեգործներըվաճառում են իրենց ստեղծագործությունները:
  • Պարող տունը, որը կառուցվել է 1996 թ. Ֆրանկ Գեհրիի կողմից: Հատուկ ճարտարապետական հնարքների միջոցով ստեղծվել է պարող զույգի տպավորություն. Այդ պատճառով էլ կառույցը ստացել է «Պարող տուն» անվանումը: Այս կառույցը չեխական մայրաքաղաքի ամենատեսարժան վայրերից է: Ասում են` այս կառույցը նախկինում կրել է «Ֆրեդ եւ Ջինջեր» լեգենդար պարային զույգի անվանումը: Շինության վերնահարկում տեղակայված է «Սելեստե» ռեստորանը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Պրահայի ամրոց:
  • Պրահայի Ամրոցը և Սուրբ Վիտուսի Մայր Տաճարը` աշխարհում ամենամեծ միջնադարյան ամրոցն է: Այն Չեխիայի մայրաքաղաքի զարդն է համարվում` հմայիչ ու հսկայական մի տաճար: Ամրոցը իր մեջ ներառում է Չեխիայի պատմությանը հատկացված մի  ցուցասրահ և Բոհեմական արվեստի մի հավաքածու, Պրահայի Ամրոցի պատկերասրահը, Խաղալիքների Թանգարանը, Powder Tower-ը և Ոսկե Նրբանցքը, ահա սրանք են այն մի քանի վայրերը, որոնք անպայման արժե այցելել:
  • Հին Քաղաքի Հրապարակը և Աստղագիտական Ժամացույցը` Հին Քաղաքի սրտում, շրջապատված հմայիչ Բարոկկո, Ռոկոկո և Գոթական ոճերի ճարտարապետությամբ, Հին Քաղաքի Հրապարակը մի հիասքանչ վայր է զբոսանքի կամ բազմաթիվ սրճարաններից մեկում ճաշելու համար: Այստեղ կարելի է վարձել ձի կամ սպորտային մեքենա, այցելել բազմաթիվ առևտրային կրպակները, կամ ուղղակի դիտել Աստղագիտական Ժամացույցը:

Ուղևորվելով Պրահա, բաց մի թողեք Վլատվա գետով նավարկելու հնարավորությունը: Սա մի յուրովի ու աննկարագրելի հնարավորություն է, որ ընձեռվում է ձեզ գետից զմայլվելու Պրահայի գեղեցիկ տեսարաններով, քանի որ պատմական կենտրոնն այլ տեսանկյուններից է բացվում ձեր առջև` դիտողին ներկայանալով անսովոր և դեռևս չբացահայտված տեսարաններով: Իսկ բնույթվ ավելի ռոմանտիկները կարող են հիանալ Պրահայի գեղեցկությամբ քաղաքի գունավոր տանիքներից:

Նյութը տրամադրել է GO TRAVEL տուրիստական ընկերությունը