ՊԱՐԱԳԱՆԵՐ ՀՂԻՆԵՐԻ և ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հղիության ընթացքում յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ ենթարկվում է ֆիզիոլոգիական փոփոխությունների: Այդ փոփոխություններն արտացոլվում են կնոջ մաշկի, ոտքերի և մարմնի այլ մասերի վրա: Ապագա մայրիկների  մարմնի որոշ մասերում առաջանում է ձգվածություն և մաշկի կորցնում է էլաստիկությունը: Այս փոփոխությունները կարող են անհանգստացնել մայրիկներին և  նրանց մոտ բարդույթներ առաջացնել: Հետևաբար, մայրիկը պետք է խնամի և հոգ տանի իր մասին ոչ միայն հղիության ընթացքում, այլև ծննդաբերությունից հետո:

Ապագա մայրիկներին օգնելու համար Mamablog-ը առանձնացրել է խնամքի այն պարագաները, որոնք նրանց կյանքը կդարձնեն ավելի հարմարավետ և կօգնեն ազատվել հղիության արդյունքում ունեցած դժվարություններից:

 

Բարձեր հղիների համար

Հղիության ընթացքում կնոջ մոտ առաջանում է մեջքի և փորի լարվածություն, որը կարող է ազդել փոքրիկի վրա: Ողնաշարի լարվածությունը  թուլացնելու համար հղիներին խորհուրդ է տրվում օգտագործել քնելու համար նախատեսված բարձերը, որոնք պատրաստված են երկու շերտից, բացվում են և հնարավոր է նաև լվանալ: Ապագա մայրիկը բարձը դնում է իր փորի տակ կամ ոտքերի արանքում:

img_2572-2

img_2581-2

Կրկնապտուկ և սիլիկոնե սկավառակ

Ծննդաբերությունից հետո կերակրող մայրիկների մոտ կարող են առաջանալ ճաքեր և վնասվածքներ: Այս դեպքում մայրիկի համար դժվար է կերակրել փոքրիկին, քանի որ կարող են ուժգին ցավեր լինել և խորացնել վնասվածքները:  Կերակրող մայրերին խորհուրդ ենք տալիս ձեռք բերել  սիլիկոնե կամ լատեքս կրկնապտուկներ, որոնք նման են մայրական կրծքին և կհեշտացնեն փոքրիկին կերակրելու գործընթացը: Իսկ եթե ունեք ճախեր կամ ցավեր կրծքի շրջանում, ապա օգտագործեք  սիլիկոնե սկավառակները, որոնք կարճ ժամանակահատվածում կբուժեն վնասված մասերը:

img_2583-2

img_2585-2

img_2591-2

Նախածննդյան և հետծննդյան գոտիներ հղիների համար

Հարմարավետ գոտիներ հղի կանանց և մայրիկների համար: Այս գոտիները մայրիկներին ազատում են ամեն տեսակ անհարմարություններից, հատկապես ծննդաբերությունից հետո:  Գոտիները լինում են ներքնազգեստի տարբերակով կամ պարզապես սովորական գոտիներ, որոնք կրում են և՛ հղի կանայք, և՛ մայրիկները:

img_2601-2

img_2595-2

Քսուկ հղիության զոլերի դեմ

Հղիության ընթացքում և հղիությունից հետո որոշ կանանց մոտ մաշկի վրա առաջանում են սպիտակ գծեր: Ծննդաբերությունից հետո այդ զոլերը գունաթափվում են, սակայն չեն վերանում:  Հղիության զոլերը կանխարգելելու կամ դրանցից ազատվելու համար դուք կարող եք օգտագործել այս քսուկը: Այն պարունակում է բաո բաբի յուղ, որը նպաստում է ավելի խորը ներծծմանը:

img_2678-2

Հիդրոգել  և լիպոգել կրծքի համար

Հղիության ընթացքում և կրծքով կերակրելու ժամանակ մայրիկներին  խորհուրդ է տրվում օգտագործել հիդրոգելը, որը մշակված է կաթնագեղձերի խնամքի համար: Հիդրոգելն ունի թարմություն հաղորդելու հատկություն և մաշկը դարձնում է  փափուկ և հաճելի: Ճաքերի դեպքում պետք է օգտագործել այն  առավոտյան և երեկոյան, սակայն մաքրել փոքրիկին կրծքով կերակրելուց առաջ: Վնասվածքների դեպքում մայրիկը կարող է օգտագործել նաև լիպոգելը, որն օժված է հակաբորբոքային հատկությամբ: Լիպոգելն օգնում է  թեթևացնել ցավի զգացումը և չի առաջացնում ալերգիա: Հիդրոգելն ու լիպոգելը  մաշկին հաղորդում են էլաստիկություն:

img_2681-2

img_2683-2

img_2684-2

 

Կերակրման բարձ

Ծննդաբերությունից հետո շատ կանայք երեխային կերակրելիս դժվարություններ են ունենում, քանի որ չեն կարողանում ընտրել հարմարավետ դիրք, որը կթուլացնի մեջքի ձգվածությունը: Կերակրման այս բարձերը իդեալական են  թե՛ հղիության, և թե՛ կերակրման ընթացքում: Մայրիկը կարող է կերակրել փոքրիկին տարբեր դիրքերում, դրանով թուլացնելով ողնաշարի ծանրաբեռնվածությունը:

img_2692-2

Երակներին տոնուս հաղորդող քսուկ և զուգագուլպա

Հղիության ընթացքում կանանց մոտ առաջանում է երակների լայնացում, քանի որ ոտքերի երակների վրա մեծանում է ճնշումը: Երակների վարիկոզը անհարմարաություններ է պատճառում ապագա մայրիկներին: Երակների արյունահոսությունից խուսափելու համար հղի կանանց խորհուրդ է տրվում  օգտագործել  երակներին տոնուս հաղորդող   քսուկ:  Մայրիկները կարող են կրել նաև այս ձիգ զուգագուլպաները,  որոնք կարգավորում են արյան շրջանառությունը և նվազեցնում մազանոթների լայնացումը:

img_2695-2

 

Թերմո- պայուսակ ապագա մայրիկի համար

Փոքրիկի հետ  ճանապարհ գնալիս այլևս պետք չէ անհանգստանալ նրա իրերի տեղափոխման համար: Մի քանի պայուսակ վերցնելու փոխարեն մայրիկը կարող է վերցնել միայն մեկը, որի մեջ դրվում է   թերմոսը,   երեխային  փոխելու  ներքնակը, կաթի շիշը: Մայրիկի պայուսակը  ունի շատ գրպաններ, որտեղ կարելի է  դնել նաև  մյուս անհրաժեշտ պարագաները:

img_2757-2

img_2760-2

Կաթի տաքացուցիչ

Հիանալի ընտրություն է հատկապես աշխատող մայրիկների համար, քանի որ սարքի միջոցով կարելի է մի քանի րոպեում անվտանգ տաքացնել կաթը կամ սառեցնել այն՝ մայրական կաթի նույն  ջերմաստիճանի համապատասխան: Կաթի տաքացուցիչը շատ հարմար է նաև երեխայի հետ ճանապարհ գնալու ժամանակ, քանի որ հարմարավետ է և մեծ տարածք չի զբաղեցնում:

img_2765-2

Կրծքի ներդիր

Շատ մայրիկների մոտ ծննդաբերությունից հետո առաջին շաբաթների ընթացքում նկատվում է կաթի արտահոսք, որը կարող է հագուստի վրա հետքեր թողնել: Այդ ամենից խուսափելու համար  մայրիկները պետք է  օգտագործեն կրծքի ներդիրները, որոնք ներծծում են հեղուկը և վերածում այն գելի: Կրծքի ներդիրները լինում են  երկու տեսակի: Կերակրող մայրիկները  կարող են օգտագործել մեկ անգամյա ներդիրներ կամ լվացվող ներդիրներ:  Ներդիրները բամբակյա են և պատրաստված ոչ թունավոր նյութերից:

img_2754-2

Ահա այս պարագաները կօգնեն ապագա մայրիկներին՝  խուսափելու հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո առաջացած անհարմարություններից: Խնամքի այս պարագաները հասանելի են բոլորին և կարող եք ձեռք բերել  Chicco, Prenatal Milano և Mothercare հղի կանանց և մանկական հագուստի մասնագիտացված խանութ-սրահներից: