ԽՈՀԱՆՈՑ

ՊԱՏՐԱՍՏԵՔ ՏԻՐԱՄԻՍՈՒ 5 ՐՈՊԵՈՒՄ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

02. 07. 2018

ea41cbc14e0ee8762cb1789cc81a55e1_zlcjjttnz2w_horz

 

Տիրամիսուի այս տարբերակը անտարբեր չի թողնի ոչ մի քաղցրասերի:  Բացի այն, որ շատ համեղ և սննդարար է, այն նաև շատ արագ է պատրաստվում:

 

Ձեզ անհրաժեշտ է: 110գ սերուցքային պանիր, 5ճ. գդալ խտացրած կաթ, 4ճ. գդալ յուղոտ սերուցք, 3 կաթիլ վանիլ, 1 բաժակ սուրճ, թղվածքաբլիթներ, քերած շոկոլադ:

 

Պատրաստման եղանակը: Տարայի մեջ հարել պանիրը, սերուցքը և վանիլը: Թխվածքաբլիթը թաթախել սուրճի մեջ, բայց այնպես, որ այն ամբողջովին չփափկի: Թխվածքաբլիթը ամբողջական շերտով դրնել տարայի մեջ, վրան լցնել հարած զանգվածի կեսը: Վրան ավելացնել թխվածքաբլիթի երկրորդ շերտը և փակել հարած զանգվածի վերջին շերտով: Քերել շոկոլադը, լցրել զանգվածի վրա: Մատուցելուց առաջ 1-2 ժամով դնել այն սառնարանում: