ՊԱՏՌՎԱԾ ՋԻՆՍԵՐԻ 7 ՏԵՍԱԿ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿՐԵԼ ԱՅՍ ԱՄԱՌ

Պատռված ջինսերը շատ աղջիկներ համար ասոցացվում են ամռան հետ: Եվ քանի որ ամառն արդեն սարերի հետևում չէ, նոր ջինսեր ձեռք բերելու ճիշտ ժամանակն է:Գտիր ամենանորաձև տարբերակներն այս հավաքածուի մեջ:

 

Glamorous (Lamoda)

Առանց պաստելային գույների այս տարի չի կարող ոչ մի նորաձև աղջիկ, այնպես որ եթե մինչև հիմա չես գնել այդ գույների մեջ ոչինչ, ուշադրություն դարձրու նմանատիպ ջինսերի հենց վարդագույնի երանգին, դրանք գեղեցիկ կնայվեն լայն վերնաշապիկների ու տոպերի հետ:

Glamorous (Lamoda)

 

Levi’s (Shopbop)

Գնիր պատռված եզրերով ջինսեր 80-90-ականների ակտուալ կերպար ստանալու համար: Դրանք կարելի է  համադրել սպիտակ վերնաշապիկի  և «նավակ» կոչվող ցածրակրունկ կոշիկների հետ:

Levi’s (Shopbop)

 

LOST INK (Lamoda)

Դիրքերը չեն զիջում նաև «բոյֆրենդ» ջինսերը: Դրանք անփոխարինելի են casual ոճը նախընտրող աղջիկների համար:

LOST INK (Lamoda)

 

One Teaspoon (Shopbop)

Ռոքային ոճը նախընտրողներին դուր կգան բազմաթիվ բացվածքներով սպիտակ ջինսերը: Խորհուրդ է տրվում դրանք կրել ոչ թե կեդերով, այլ «կազակ» կոչվող կոշիկներով: Կերպարին ավելացրու թափանցիկ տոպ:

One Teaspoon (Shopbop)

 

ONLY (La Redoute)

Չի կարելի է մոռանալ նաև այս սեզոնի կարևոր գունային երանգների մասին: Նուրբ գույները գեղեցիկ նայվում են համարձակ բացվածքների հետ և կհամապատասխանեն յուրաքանչյուր կերպարի:

ONLY (La Redoute)

 

Re Done (Aizel)

Նախընտրո՞ւմ ես օվերսայզ ու մուգ գույներ: Բարձր գոտկատեղով սև ջինսերը վիզուալ կերպով կառուցվածքն ավելի գեղեցիկ կդարձնեն:

Re Done (Aizel)