ՊԱՆՐՈՎ ԵՎ ՍՆԿՈՎ ԱՊՈՒՐ

21ab6f548156e0787dc639fde638ba1b

Հարկավոր է

հավի կրծքամիս 400 գրամ

 կարտոֆիլ 2 հատ

 գազար 1 հատ

պանիր 200 գրամ

 կանաչի

 դափնու տերև

 հատիկ պղպեղ

 աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը եփել, կտրտել խորանարդիկներով, կարտոֆիլն ու գազարը մաքրել, կարտոֆիլը կտրտել խորանարդիկներով, իսկ գազարը՝ կիսալուսնաձև: Հավի փափկամիսը մի փոքր տապակել ձիթայուղի մեջ, լցնել արգանակի մեջ, ավելացնել դափնու տերևները և հատիկ սև պղպեղը, եփել 7-10 ր.: Այնուհետև ավելացնել բանջարեղենը և 10-15 ր. եփել, ապուրին ավելացնել հալած պանիրը, խառնել, որ լուծվի: Վերջում լցնել աղը և կտրտած կանաչին: