ՊԱՆՐԻԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՈՒՏԵԼ ՆԱև ԴԻԵՏԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ

kak-prigotovit-sirniki-poshagovie-recepti-1838-45072 (1)

 

Այս համեղ պանրիկները նախաճաշի հիանալի տարբերակ են: Դրանք կարող եք ուտել նաև այն ժամանակ, երբ դիետա եք պահում:  Բաղադրատոմսի մեջ չեն մտնում այլուր, կարագ և շաքարավազ:

 

Ձեզ հարկավոր է: 200գ անյուղ կաթնաշոռ, 2 hատ ձու, 1թ/գ փխրեցուցիչ, 1ճ/գ եգիպտացորենի կրախմալ, շաքարի փոխարինիչ, վանիլին՝ ըստ ճաշակի, չամիչ կամ չորացրած հատապտուղ՝ ըստ ցանկության, ինչպես նաև անյուղ սերուցք, մեղր, թարմ հատապտուղ՝ ձևավորման համար:

 

Պատրաստման եղանակը: Լավ հարեք ձվերը: Խառնեք բոլոր չոր բաղադրիչները՝ կրախմալը, փխրեցուցիչը, վանիլինը և ավելացրեք հարած ձվերին: Ավելացրեք կաթնաշոռը և խառնեք մինչև միատար զանգված դառնալը: Խմորի մեջ ավելացրեք չամիչը կամ չորացրած հատապտուղները և խառնեք: Գդալով լցրեք սիլիկոնե կաղապարների մեջ և թխեք 20 րոպե՝ 180 աստիճան ջեռոցում: