ՉՓՈՐՁԵ՛Ք ՍՐԱՆՔ ԿՐԵԼ. ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ

z

 

Յուրաքաչյուր թրենդ չէ, որ իր տեղը պետք է գտնի ձեր զգեստապահարանում: Եվ ամբոխի կողմից սիրված յուրաքանչյուր իր չէ, որ պետք է փորձեք կրել: Կան բաներ, որոնցից պետք է հրաժարվել: Մոտենում է աշունը և մենք արդեն կազմել ենք սեզոնի հակաթրենդների ցուցակը, որոնց մասին անհապաղ պետք է մոռանալ:

 

Բնական մորթի:  Իրեն հարգող յուրաքանչյուր բրենդ այս տարի որոշել է հրաժարվել բնական մորթուց՝ նախընտրելով դրա էկո-այլընտրանքը: Կենդանիների պաշտպանության համընդհանուր ֆոնին չտարբերվելու համար՝ զգեստապահարնից մի հանեք սիրելի մուշտակները:

1

Բոտֆորդները՝ շորտերով: 90-ականներից մնացած այս համադրությունը առօրյա կյանքում չափազանց վուլգար տեսք ունի: Բոտֆորդներն այս աշուն թրենդային են, բայց ավելի լավ է կրել դրանք կիսաշրջազգեստների կամ տաբատների հետ:

2

Պլաստիկ կոշիկ: Հուսով ենք, որ այս հայտնի կոշիկներն աշնանը կկորցնեն իրենց պահանջարկը՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով միայն ամենահավատարիմ երկրպագուների և Քիմ Քարդաշյանի հագին, ով էլ հենց ապահովել է դրանց հայտնիությունը:

3

Կրոպ-տոպ: Քիմ Քարդաշյանի և նրա հարազատների շնորհիվ սիրվել են ոչ միայն պլաստիկ կոշիկները, այլ նաև կրոպ-տոպերը: Հարկ է նշել, որ կրոպ-տոպերն վաղուց արդեն ուշադրություն չեն գրավում: Եթե դուք Քարդաշյան-Ջեններ գերդաստանի անդամ չեք, ապա հարկավոր է հրաժարվել դրանցից:

6

 Գուլպաներ ու կոշիկներ: 2017թ. այս համադրությունը instgram-յան հիթերից մեկն էր: Հայտնի էին #socksandsandals, #socksandheels հեշթեգները: Եթե ուզում եք գուլպաներ կրել, ապա այս աշուն արժե ուշադրություն դարձնել ավելի չեզոք տարբերակներին:

5