ՈՒՐԱԽԱՑԵՔ ԱՂՋԻԿՆԵՐ. ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՆ ԱՅԼևՍ ԹՐԵՆԴԱՅԻՆ ՉԵՆ

large

 

Ամերիկյան նորաձևությունը, որին մենք ակտիվորեն հետևում ենք, տարեցտարի ավելի ոչ պարտադրող, հարմարավետ ու կարծրատիպերից դուրս է դառնում: Այդ տենդենցն ավելի ակնհայտ դարձավ այն վիճակագրությունից հետո, համաձայն որի՝ սպորտային կոշիկների վաճառքը կազմել է 37%, այն դեպքում, երբ բարձրակրունկների բիզնեսը կորցրել է 11%: Այս տարբերությունից կարելի է դատել, որ կանացիության աշխարհում իսկական ճգնաժամ է:

 

Ինչպես փորձագետներն են նշում՝ գերասադասելի են այն բրենդները, որոնք կանանց որակ ու հարմարավետություն են տալիս: Այդպես նրանք համապատասխանում են բոլոր տարիքի աղջիկների  պահանջարկին: Նրանց ընտրությունը բացատրվում է ակտիվ ապրելակերպով:

 

Այս ամենից պարզ է, որ նորաձևությունից դուրս են գալիս 10 սմ ունեցող բարձրակրունկները, որովհետև եթե նույնիսկ կանայք և գնում են բարձրակրունկ կոշիկներ, ապա միայն չափավոր բարձրություն ունեցող, որոնք կարելի է կրել և՛ ցերեկը, և՛ երեկոյան:

 

Ի դեպ, սպորտային կոշիկների հայտնիության հարցում մեծ դեր ունեն ռեփերները, ովքեր ակտիվորեն համագործակցում են սպորտային հագուստի բրենդների հետ:

 

Քանյե Ուեսթ, Քենդրիկ Լամար և Թայլեր՝ նրանք բոլորը խթանում են ինչպես  ժանրի, այնպես էլ այս ոճի հագուստի և կոշիկի տարածմանը, ինչի համար նրանց բոլորին կարելի է մեծ շնորհակալություն ասել: