գլխավոր 1234

ՈՒՏԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

16. 01. 2019

brooke-lark-176364-unsplash

Թագավորական կյանքը հեշտ բան չէ: Այդքան շատ կանոնների հետևելն իսկապես ձանձրալի է: Ըստ մեզ՝ ամենաբարդը սահմանափակ ճաշացանկն է: Կան որոշակի մթերքներ, որոնք թագավորական ընտանիքի անդամներին արգելված են:

Այսպիսով, եթե սիրում եք ծովամթերք, հրաժեշտ տվեք թագավորական ընտանիքի անդամ դառնալու երազանքին: Համաձայն բազմաթիվ աղբյուրների՝ թագավորական ընտանիքին և դրա մտերիմ հարազատներին արգելված է դրանք ուտել, քանի որ մեծ է հավանականությունը, որ դրանք կարող են սննդային թունավորում առաջացնել:

Արքայազն Ուիլյամը երբեք չի փորձում վոնգոլե սպագետի, իսկ Քեյթ Միդլթոնը՝ միդիաներ ու կարտոֆիլ-ֆրի:  Զույգն անկեղծորեն աջակցում է թագուհի Ելիզավետային՝  սննդային ավանդույթներին խստորեն հետևելու հարցում:

Նրանց նաև արգելված է ծորակի ջրի տակ լվացած միս ուտել՝  rare տապակի մակարդակից կախված: Թագավորական ընտանիքի անդամների գրաֆիկը շատ խիտ է, նրանք չեն կարող իրենց թույլ տալ սննդային թունավորում՝ հատկապես ճանապարհորդությունների ընթացքում:

Այս կանոնները մեզ բավականին տարօրինակ են թվում, բայց պետք է հաշվի առնել, որ դրանք հարյուրավոր տարիների պատմություն ունեն: