WOMAN

ՈՒԺԵՂ ԿՆՈՋ 5 ՈՐԱԿ, ՈՐՈՆՑ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՄԱՆԱԼ

16. 06. 2018

e278bcbe1637cfb1d66e1b0f80cae3f6

 

Ուժեղ կանանց մասին լեգենդներ են պտտվում, և հաճախ դրանք որևէ կապ չունեն նրանց հետ: Ահա 5 պարզ որակ, որոնք ունեն ուժեղ կանայք, և հենց դրանք են ստիպում հիանալ նրանցով:

1.Նա անկախ է

Նա  անկախ է ու հպարտ, որ կարող է հոգ տանել ինքն իր մասին։ Նա միշտ հույսը դնում է ինքն իր վրա ու սովոր է պատասխանատվություն կրել:  Հարաբերություններում նա ուզում է, որ ամեն բան լինի  50/50  սկզբունքով: Այսինքն նա փոխադարձ մարդ է. որևէ բան նրանից պահաջնելուց առաջ, պետք է ինքներդ համապատասխանեք դրան:

4ecea6863791941ff5da0a32e209a219

2.Նա գիտի՝ ինչ է ուզում

Նա երկար է փորձել ճանաչել ինքն իրեն ու հաշտ լինել իր բոլոր հատկանիշների հետ: Այս կինը գիտի, թե ինչ է ուզում կյանքից: Նա ունի նպատակ ու գիտի, թե ինչպես հասնել դրան՝ նույնիսկ եթե ճանապարհը շատ երկար ու դժվար է:

7c9e36ac2873ba9bc2a28a07ebc5c5a9

3.Նա գնահատում է անկեղծությունն ու զգացմունքայնությունը

Լեգենդը, թե ուժեղ կանայք սառն են ու անտարբեր, սուտ է: Հենց այս կանայք են ամենից շատ գնահատում անկեղծությունն ու զգացմունքայնությունը: Միայն թե նրանք գիտեն, թե երբ են դրանք իրական: Նրանց չես խաբի քաղցր, բայց դատարկ խոսքերով: Նրանք պատրաստ կլինեն ցույց տալ իրենց ներաշխարհը միայն այն դեպքում, երբ վստահ լինեն ձեր հարցում:

911bd3ccf3da2407053d86687cd428b7

4,Նա ստի դետեկտոր է

Չե՞ք հավատում, ուրեմն փորձեք ստել նրան: Վերջ, դուք բարդ իրավիճակում եք: Նա կվերլուծի ձեր յուրաքանչյուր ասածն ու չասածը, արածն ու չարածը, կհիշի, թե ինչ էիք ասում օրեր առաջ ու ինչ եք ասում այսօր ու կհասկանա, որ ստում եք; Այնպես որ գործ չունեք նրա հետ, եթե պատրաստ չեք լինել անկեղծ ու ազնիվ:

b425e9baea44153b735e72899a6d6f3b

5. Նա ազնվության ու կայունության կարիք ունի

Նա գիտի իր արժեքը ու երբեք չի մոռանում այդ մասին: Նա չի ժպտա ձեզ, եթե դուք նրան դուր չեք գալիս: Չփորձեք նրանից բարեհամբույրություն պահանջել, չեք ստանա: Եթե չեք հարգում նրան ու պատրաստ չեք կայուն լինել ձեր հարաբերություններում, ապա հաջողություն: Նա պատրաստ չէ այդ մանկական խաղերին:

fdd7ef62cecf66b4a3d375942580bb4b