ՈՒԺԵՂ ԿՆՈՋ 10 ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԿՅԱՆՔԴ ԱՎԵԼԻ ՎԱՌ ԿԴԱՐՁՆԵՆ

MyCollages

 

Կյանքի իմաստ փնտրում ենք բոլորս՝ միշտ ու ամենուր: Հաճախ այդպես էլ չենք գտնում, որովհետև փնտրում ենք մեզանից շատ հեռու: Բայց արի ու տես, որ այն մեր կողքին է, ավելի ճիշտ՝ մեր մեջ: Այս պարզ խորհուրդները կօգնեն քեզ հասկանալ դա՝ առանց ամեն ինչ բարդացնելու:

 

1.Սկսիր օրդ ժպիտով: Այո, մենք գիտենք, որ երբեմն դա անհնար է, բայց փորձիր: Մեկ-երկու օր ու կտեսնես, որ այն սովորություն է դառնում:

d86a013ba20d9855d348d0146f3385f2

2.Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուր խմիր: Հոգ տար մարմնիդ մասին, այն իսկապես ունի քո կարիքը:

ec7e91712a34319a9ad1b9693e85f237

3.Սկսիր վազել: Մեզանից շատերն իսկական ծույլիկներ են այդ առումով, բայց կամքի ուժ ձևավորելու հարցում նման փոքր քայլերն ամենաճիշտ որոշումները կարող են դառնալ հետագայի համար:

37978ff2f9bf13efd9640b3c0b287343

4.Հրաժարվիր ծխախոտից ու ալկոհոլից: Այստեղ հարցը հասարակության կարծրատիպերի մեջ չէ, այլ միմիայն քո առողջության:

bd9dc854064ef093bd09765475b1bb27

5.Սովորիր պլանավորել հաջորդ օրը: Զարմանալի է, բայց հանկարծ կնկատես, որ ամեն ինչ ըստ քո պլանի է գնում: Սա նաև ինքնավստահություն է ձևավորում:

1ad9bf2f8fda28247c12bb12a15fc8ce

6.Ամեն օր մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն կեր: Վիտամիններն իսկապես կարևոր են օրգանիզմիդ համար, հետո դրանք նաև շատ-շատ համեղ են: Մի զրկիր քեզ այդ պարզ հաճույքներից:

4b66186d7d83b1233f733e3868a49834

7.Պոզիտիվ մտածիր: Հա՛, իսկապես բավական է ինքդ քեզ տանջես, դու արժանի չես այդ վատ էմոցիաներին, որոնք առաջացնում են սեփական մտքերդ ու վախերդ: Մենք հավատում ենք քեզ: Գիտենք, որ դու լավն ես: Ու քեզ այլ բան չի մնում, քան մեզ հավատալը))

feb29fecd768b19483cafe5a2ca356fe

8.Ուղիղ ու ձիգ քայլիր: Թող աշխարհի բեռը, որ ինքնակամ վերցրել ես ուսերիդ ու ազատ շունչ քաշիր: Փորձիր մեկ շաբաթ ուշադրություն դարձնել քայլվածքիդ ու կեցվածքիդ: Խոստանում ենք, որ ներքին ուժ կզգաս:

22636c9846d6d74cb2a40737d8c038d4

9.Առավոտյան մարզվիր: Դե սա թողնում ենք քո խղճին)) Քանի որ ինչպես ասացինք, գիտենք, որ այդ առումով բոլորս ենք ծույլիկ:

f8af2d8e63397de6a58fa878d2e28956

10.Մոռացիր վերելակների մասին: Ծույլիկ ենք, բայց ոչ այդքան, չէ՞: Աստիճաններից օգտվելը կարող է յուրահատուկ մարզանք դառնալ: Այնպես որ կարող ես օգտագործել այս մեթոդը:

4cdd81e31a11e6d788d8a9dd0e3a3aa3