WOMAN

ՈՒԺԵՂ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 4 ԿԱՐևՈՐ ԿԱՆՈՆ

17. 10. 2018

41541890_321823051914780_5057458181021365490_n

Ուժեղ կանանց մասին հազարավոր լեգենդներ կան, բայց իրականում նրանք ևս ունեն իրենց ցավերն ու վախերը, պարզապես կյանքի ընթացքում սովորել են հաշտվել ու ապրել դրանց հետ:

Ուժեղ կինը հավատում է ինքն իրեն: Իսկ առավել հաճախ՝ միա՛յն ինքն իրեն: Նա արդեն վաղուց հասկացել է, թե ինչ է ուզում և ինչ չի ուզում: Նա բոլորի նման ունի երազանքներ, նպատակներ ու ձգտումներ, որոնք իրականացնելու համար քայլում է լուռ՝ հավատալով, որ դժվարությունները հավերժ չեն: Իհարկե, նրան ևս հարկավոր է աջակցություն, բայց եթե չստանա այն որևէ մեկից, միայնակ կշարունակի իր ճանապարհը: Նա փորձում է ամուր կանգնել հողի վրա:

Ուժեղ կինը տարբերում է ուշադրությունն ու հարգանքը: Նա վաղուց արդեն գիտի, որ իրեն կարող են ուշադրություն դարձնել, բայց չհարգել, ուստի կարողանում է սահմաններ դնել: Եթե դուք նրան չեք սիրում, հոգ չէ, նա կհեռանա, բայց երբեք չի խնդրի ձեր սերը: Նա այլևս չի ուզում թունավորել իր կյանքը անառողջ հարաբերություններով, ուստի նախընտրում է արագ բաժանումներ, քան հավերժական տանջանք:

Ուժեղ կինը գիտի՝ ինչպես թաքցնել իր ցավը: Եթե ձեզ թվում է, որ ուժեղ կանայք ռոբոտացված են, ապա դուք, իհարկե, սխալվում եք: Նրանք ևս ունեն իրենց թուլությունները, որոնք ամեն կերպ փորձում են թաքցնել: Նա կարող է ձեզ թեթևամիտ, անհոգ, անտարբեր թվալ, բայց իրականում նա ձևանում է այդպիսին, որպեսզի որևէ մեկը չտեսնի իր թույլ կողմերը: Նա գիտի, որ կյանքը հանգամանքների դասավորություն է, ուստի ձգտում են չդառնալ հանգամանքների զոհ:

Ուժեղ կինը գիտի աջակցել ու մոտիվացնել: Նրա կողքին կարող եք ձեզ վստահ զգալ, նա երբեք չի փորձի ազադել ձեր ինքնագնահատականի վրա, ընդհակառակը, ամեն կերպ կմոտիվացնի ու կաջակցի: Այս կանայք սեփական օրինակով գիտեն, որ անսխալական մարդիկ գոյություն չունեն, ուստի պետք չէ ամբողջ կյանքում մարդուն հիշեցնել իր սխալների մասին: Նրանց հետ զրույցները հետաքրքիր են, ջերմ, իրական: Այս կանայք պատրաստ են ձեր կողքին լինել, որքան էլ սխալ լինեք, եթե, իհարկե, հասցրել եք արժանանալ նրա մտերմությանը: