Ուզում եմ տարբերվել

6529Ա՜խ այս չարաբաստիկ արտահայտությունը, որն այդքան տանջում է աղջիկներիս: Ուզում եմ տարբերվել, բայց հոնքերս լինեն ինչպես բոլորինը, ուզում եմ տարբերվել, բայց շուրթերս լինեն ավելի մեծ քան նրանը, ուզում եմ տարբերվել, բայց իմ չեքինը նույն տեղում է ինչ նրանը:

Իսկ դու հարց տվե՞լ ես քեզ եթե ուզում ես տարբերվել նրաից, ապա ինչու՞ ես անում այն ամենն ինչ հակառակն է ապացուցում:

Եթե սա դիտարկենք հոգեբանական տեսանկյունից, ապա մի շարք  հոգեբաններ նշում են, որ սովորաբար աղջիկները ձգտում են տարբերվել, սակայն ենթագիտակցորեն նմանակում են նրան, ում տեսքը նրանց ավելի են գրավում: Այս առումով, խորհուրդ է տրվում, ավելի բարձր գնահատել <<ԵՍ>>-ը՝ ինքնագնահատականը, քանի որ այդ դեպքում միայն կհասկանանք, որ անկրկնելի ենք:

Citrusblog-ը քեզ համար ցիտրուսում է մի քանի կետ, որի օգնությամբ միգուցե գիտակցորեն փորձես լինել ավելի ինքնուրույն, ինքնավստահ և ինչու չէ մի քիչ էլ ինքնահավան:

  1. Մի քիչ կրեատիվություն, մի քիչ խենթություն, մի քիչ էլ ջրիկություն միացրու իրար և ավելացրու ոչ միայն արտաքնիդ մեջ, այլև ներաշխարհիդ:
  2. Մի հարցրու ընկերուհուդ, թե որտեղից է գնել այդ հագուստը, իսկ հետո բոլորին ասա, որ այն միայն դու ունես:
  3. Զոհ մի գնա ты че такая дерзкая երգին և դարձիր տեսահոլովակի աղջիկներին նման, քանի որ ինչպես տեսնում ես դա ավելի շատ ծիծաղելի է, քան թե Look, fashion ու մոդայիկ:
  4. Մի վախեցիր լինել առաջինը. հեռացիր կարծրատիպերից, բամբասանքներից, ավելորդ խոսքերից, եղիր ավելի վստահ, համարձակ, գունավոր ու վառ:
  5. Ապրիր քո համար, ոչ թե ուրիշի: Երբեք մի ասա ես երբեք չեի անի, եթե դու ինքդ հակասում ես քեզ: Եվ վերջապես… մի քիչ մտածիր այս ամենի մասին և այլևս մի ասա ուզում եմ տարբերվել, քանի որ մարդիկ տարբեր են ծնվում.. մնում է քո յուրահատկությունը դու ինքդ պահպանես:

 

Մանե Հարությունյան