SHOW BISS

ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ԱՍՏՂԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ԿՈՐՊՈՐԱՏԻՎՆԵՐԻՆ

31. 10. 2019

image

Շուտով Նոր տարի է. տոն, որը ոմանց համար գումար վաստակելու լավ առիթ է:  Super.ru պատմում է այն գումարների մասին, որ լավագույն արտիստները կարող են ստանալ իրենց ելույթների համար:

Այսպիսով, պարզվել է, որ «ամենաթանկ» երաժիշտները «Լենինգրադի» խմբի անդամներն են. մասնավոր միջոցառումներում նրանց ելույթն արժե 150 հազար եվրո: Բացի այդ, նշվում է, որ խումբն ունի «շքեղ ռայդեր»:

Գրիգորի Լեպսի, ինչպես նաև Մաքսիմ Գալիկի ելույթներն արժեն 100 հազար եվրո։ Սվետլանա Լոբոդային և Ստաս Միխայլովին կարելի է հրավիրել 70 հազար եվրոյով։

Ռեփեր  Էլջեյին կորպորատիվին հրավիրելն արժե 40 հազար եվրո, իսկ «Artik&Asti»-ն՝  3,7 միլիոն ռուբլի: Zivert-ը ելույթի համար վերցնում է 20 հազար եվրո: