WOMAN

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՍԵՔՍՈՒԱԼ ԱՂՋԻԿ՝ ԸՍՏ ՔՈ ԱՐՅԱՆ ԽՄԲԻ

15. 11. 2018

2fdfb47c4dbf2e0980b080d8837d69e1 (1)

Ամերիկացի գիտնականները, հետազոտություններ կատարելով  և ուսումնասիրելով ավելի քան 3000 կնոջ, եկել են այն եզրահանգման, որ կանացի սեքսուալ բնավորությունը կախված է նրա արյան խմբից:

I խումբ: Կրքոտ, բայց, միևնույն ժամանակ, կամային կին: Նա անկողնում չի հոգնում, սեռական մեծ ախորժակ ունի: Նրան դուր է գալիս խաղալ, բայց, հաշվի առնելով նրա կամային բնավորությունը, այդքան էլ հեշտ չէ նրան գայթակղել: Բավականին զուսպ է օտար տղամարդկանց հետ՝ նախընտրելով ողջ էներգիան նվիրել իր տղամարդուն, ում հավատարիմ է: Այդպիսի կինը իր տղամարդու համար միշտ ցանկալի է՝ նույնիսկ համատեղ կյանքի տասնյակ տարիներից հետո:

II խումբ: Կարիերիստ է, զբաղված է իրենով, բայց կարող է տրվել տղամարդու քնքշանքներին՝ նրան իր կողքին պահելու ցանկությունից դրդված: Այս կնոջ մեջ համադրված են սառը գիտակցությունը և հաշվենկատությունը, ինչը նրան օգնում է հաջողության հասնել բիզնեսում: Այնքան էլ հեշտ չէ նրան բավարարել, քանի որ նա անտարբեր է սեքսի հանդեպ:

III խումբ: Այս կինը սեքսին մեծ նշանակություն չի տալիս, բայց գիտի դրա նրբությունները: Նա սիրում է խաղալ անկողնում: Միասեր չէ, հեշտությամբ է փոխում զուգընկերոջը, քանի որ զերծ է մնում նախապաշարմունքներից: Զուգընկերներին, սակայն, նա փոխում է հետաքրքրասիրությունից դրդված:

IV խումբ: Զգացմունքային կին, ով գիտի սեքսի բոլոր նրբությունները: Նա կարող է ազատ լինել ու յուրաքաչյուր տղամարդու դարձնել ոչ կոմպլեքսավորված: Սիրում է փորձարկումներ: Ամուսնական կյանքին լուրջ է վերաբերվում, միասեր է: