SHOW BISS

ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ ԱՍՂՏԵՐԸ ԻՆՍԹԱԳՐԱՄՅԱՆ ՄԵԿ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ

17. 11. 2018

kylie-jenner

Աստղերը յուրաքանչյուր գովազդի համար ահռելի մեծ գումարներ են վաստակում: Ներկայացնում ենք, թե որքան արժե հայտնիների ինսթագրամյան մեկ գրառումը:

Բեյոնսե. $ 700 000: Երգչուհի, դերասանուհի, պարուհի և երաժշտական պրոդյուսեր Բեյոնսեն գրավել է ավելի քան 120 միլիոն հետևորդների սրտերը: Իր հայտնիության շնորհիվ, նա մեծ հոնորարներ է ստանում իր յուրաքանչյուր ելույթի համար, իսկ նրա էջում ընդամենը մեկ գովազդային գրառման  հրապարակումն արժե $ 700 000:

canva-photo-editor (1)

Քիմ Քարդաշյան. $ 720 000: Դերասանուհի, ֆոտոմոդել և սկանդալային ռեալիթի շոուի աստղը Instagram-ում 120 միլիոնից ավել հետևորդ ունի: Նա սիրում է հանրությանը շոկի ենթարկել իր սադրիչ լուսանկարներով՝ մշտապես ուշադրություն գրավելով: Դրա համար էլ նրան սիրում են գովազդատուները, ովքեր պատրաստ են $ 720 000 վճարել իրենց բրենդի մասին ընդամենը մեկ գրառման համար:

canva-photo-editor (3)

Սելենա Գոմես. $ 800 000: Դերասանուհի, երգչուհւ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, դիզայներ, մոդել և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Սելենա Գոմեսը մեծ թվով հետևորդներ ունի Instagram-ում՝ 144 միլիոն մարդ: Իսկ նրա էջում գովազդային գրառումը համարվում է աշխարհում ամենաթանկերից մեկը:

canva-photo-editor (2)

Քայլի Ջեններ. $ 1 000 000: 21-ամյա մոդել, գործարար և ռեալիթի շոուի աստղ Քայլին 119 միլիոն հետևորդ ունի: Իր էջում գովազդի համար նա $ 1 000 000 դոլար է պահանջում:

canva-photo-editor (4)