SHOW BISS

ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԿՇՌՈՒՄ ՋՈԼԻՆ, ՇԵՅՔԸ, ԼՈՊԵՍԸ և ԱՅԼ ԱՍՏՂԵՐ

07. 06. 2018

collage

 

Անջելինա Ջոլի

Իր կարիերայի սկզբում Ջոլին սովորական կառուցվածքով աղջիկ էր (ոչ շատ գեր, ոչ շատ նիհար՝ մոտ 60 կգ): Հետո նա սկսեց նիհարել՝ կշռելով 55 կգ, բայց Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո նրա քաշը հասավ 34 կգ: Դերասանուհին հիվանդագին տեսք ուներ, բայց հիմա մի փոքր գիրացել է և արդեն կշռում է 52 կգ:

Ջոլի

Իրինա Շեյք

Բրեդլի Կուպերի ու Իրինա Շեյքի դուստրն արդեն 1 տարեկան է: Հղիության ընթացքում Իրինան 32 կգ քաշ էր հավաքել, բայց նա պրոֆեսիոնալ մոդել է ու գիտի, թե ինչպես արագ կարգի բերել իրեն: Ճիշտ սնունդ, սպորտ, և ահա Շեյքը կրկին շքեղ տեսք ունի: Հիմա նրա քաշը կազմում է մոտ 54 կգ:

Շեյք

Ջենիֆեր Լոպես

48-ամյա Լոպեսն իսկապես ֆանտաստիկ տեսք ունի: Նա գիրանալու հակում ունի, բայց մշտական մարզումները, բեմական պարերը, սննդակարգն ու խնամքը թույլ չեն տալիս նրան հատել 56 կգ սահմանը:

Լոպես

Քիմ Քարդաշյան

Իր ախորժելիության հետ մեկտեղ Քիմը պահպանում է իր քաշը 58-59 կգ սահմաններում: Նրա հասակը 159 սմ է կազմում , որի հետ չէր խանգարի 10 կգ պակաս քաշ ունենալը ավելի ներդաշնակ տեսք ունենալու համար: Բայց այդ փաստը նրան որևէ կերպ չի անհանգստացնում: Քարդաշյանը գիտի ինչպես ընդգծել իր առավելությունները, որպեսզի ոչ ոք չմածի նրա ավելորդ քաշի մասին:

Քիմ

Քենդալ Ջեններ

Քենդալը նորաձևության աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկն է: Իհարկե, պարբերաբար պապարացիները բռնացնում են նրան ծովի ափին հանգստանալիս, որտեղ նրա մարմինն այնքան էլ իդեալական չէ (նա էլ է մարդ, և ամեն ինչն էլ կարող է լինել): Բայց Նորաձևության շաբաթներից առաջ Քենդալը  կարգի է բերում իրեն, և նրա քաշը չի անցնում 53 կգ-ը:

Քենդալ Ջեննֆեր

Քիրա Նայթլի

Դերասանուհին ընդամենը 50 կգ է կշռում: Երկրպագուները, մամուլը հաճախ են պնդում, որ Նայթլին տառապում է անորեքսիայով, բայց, իրականում,  նա պարզապես չի սիրում շատ ուտել: Քիրային դուր է գալիս թեթև ու նիհար լինել, ինչի համար նրան քննադատել չի կարելի:

Քիրա