SHOW BISS

ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՆԱՅՔ. ՓԱՍՏԵՐ

19. 12. 2018

kardashians_glamour_19apr18_gettyimages-509605778_hero

Գաղտնիք չէ, որ Քարդաշյան ընտանիքը բաղկացած է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից. Քայլի Ջենները շուտով միլիարդատեր կդառնա, Քենդալ Ջենները աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելն է, իսկ Քիմը մեկ տարի գոյուություն ունեցող կոսմետիկայի բրենդի շնորիվ արդեն 100 միլիոն դոլար է վաստաել:

Բայց կոնկրետ ի՞նչ գումարների մասին է խոսք գնում, երբ հաշվում են Քարդաշյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամի տարեկան վաստակը: ELLE-ն ներկայացրել է թվեր ու փաստեր ամենաքննարկվող ամերիկացիների մասին, ովքեր սովորել են ամեն ինչից փող ստեղծել:

Քայլի Ջեններ: 2018թ. օգոստոսին ամերիկյան Forbes-ը կանխատեսում է արել՝ անվանելով 21-ամյա Քայլիին ամենաերիտասարդ ապագա միլիարդատերը, ով ինքնուրույն է վաստակել իր ունեցվածքը: Ջենների կոսմետիկ բրենդի տարեկան շրջանառությունը կազմում է 800 միլիոն դոլար՝ հաշվի առնելով գովազդային ընկերություններն ու TV շոուները: Այժմ Քայլին Ամերիկայի ամենահարուստ մարդկանց ցուցակում 5-րդ տեղում է, նրան մնացել է առաջ անցնել Ջորջ Լուկասին, Սթիվեն Սփիլբերգին, Օփրա Ուինֆրիին և Մայքլ Ջորդանին:

Քիմ Քարդաշյան: Պաշտոնական տվյալների համաձայն՝  2018թ. Քիմը վաստակել է 350 միլիոն դոլար՝ գրավելով 54-րդ տեղը ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակում: 38-ամյա աստղի եկամտի հիմնական աղբյուրը KKW Beauty կոսմետիկայի վաճառքից է, գումարի մյուս մասը ստացվում է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի նկարահանումներից:

Քրիս Ջեններ: 63-ամյա Քրիսը իր աստղային երեխաներից քիչ է վաստակում, բայց, որպես մայրիկ-մենեջեր, տարեկան ունի մոտ 60 միլիոն դոլար: Դուստրերի ու նորաձև բերնդների համագործակցություններից ստացված եկամտից բացի, Ջեններն աշխատավարձ ունի Keeping Up with the Kardashians շոուից, իսկ գումարի մյուս մասը վաստակում է անձնական նախագծերի շնորհիվ:

Քլոե Քարդաշյան: 34-ամյա Քլոեն Keeping Up with the Kardashians շոուի շնորհիվ վաստակում է 40 միլիոն դոլար, բացի դա նա եկամուտ ունի սոցիալական ցանցերի իր էջերում տարբեր գովազդային ընկերությունների ու բրենդների առաջխաղացման հաշվին: Օրինակ, Amazon ընկերությունը ամբողջովին ֆինանսավորել է նրա դստեր՝ Թրուի babyshower-ը:

Քենդալ Ջեններ: Աշխարհի ամենաբարձր վարձատրությունն ունեցող մոդելը տարեկան 30 միլիոն դոլար է վաստակում: Պաշտոնական հաշվարկների համաձայն՝ որպես մոդել՝ 23-ամյա Քենդալի եկամուտը ընդամենը 18 միլիոն է, իսկ մնացած գումարը նա վաստակում է  Keeping Up with the Kardashians շոուի շնորհիվ:

Քորթնի Քարդաշյան: Քարդաշյան քույրերից ամենամեծը՝ 39-ամյա Քորթնին, վաստակում է 35 միլիոն դոլար՝ գովազդի ու Keeping Up with the Kardashians շոուի շնորհիվ: Ասեկոսեների համաձայն՝ 2019թ. նա կոսմետիկայի իր գիծն է թողակելու, ինչի շնորհիվ կարող է մրցել Քայլիի ու Քիմի հետ: