ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀՈՐՈՍԿՈՊԻ 2 ԱՄԵՆԱԻՄԱՍՏՈՒՆ ՆՇԱՆՆԵՐԸ

494649

 

Նրանք անկեղծ ու բարի բնավորություն ունեն։ Աստղագուշակության համաձայն՝ այս նշանները հայտնի են իրենց իմաստությամբ։

 

Ջրհոս:  Նա ինտելեկտուալ է, ռացիոնալ, անկախ, ինչպես նաև շատ էմոցիոնալ: Հակված է ինքնուրույն ընդունելու իր որոշումները՝ ուշադրություն չդարձնելով այլ մարդկանց կարծիքներին։ Ջրհոսները ձեզ երբեք վատություն չեն անի։ Համեստ են ու հանգիստ, բայց, միևնույն ժամանակ, լի էներգիայով ու մոտիվացիայով:

 

Կշեռք: Կշեռքը հայտնի է իր բարությամբ։ Նրան դուր է գալիս շփվել ու լինել ուշադրության կենտրոնում։ Կշեռքները նաև համարվում են պերֆեկցիոնիստներ։ Որոշում կայացնելուց առաջ երկար են մտածում։ Նրանց մոտ ամեն ինչ պետք է ազնիվ ու արդար լինի։ Դուք միշտ կարող եք դիմել այս նշանին լավ խորհուրդ ստանալու համար։