ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀՈՐՈՍԿՈՊԻ ՀՈԳԵՊԵՍ 4 ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՆՇԱՆՆԵՐԸ

գլխավոր նկար

 

Ջրհոս: Ջրհոսները նպատակասլաց են, հոգեպես ուժեղ: Խոչընդոտների հանդիպելիս անգործության չեն մատնվում, անում են հնարավոր ամեն բան դրանք արժանապատվությամբ հաղթահարելու և մյուսների համար օրինակ դառնալու համար: Երբ Ջրհոսները հասկանում են, որ հետագա աճի և զարգացման համար հարկավոր է հրաժեշտ տալ անցյալին, հանգիստ անում են դա, չեն վախենում կյանքը նոր էջից սկսել:

86009397599cb03bab2fbb6ddf45763f

 

Խեցգետին: Հոգեպես ուժեղ են, կարող են հաղթահարել ցանկացած էմոցիա, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուժեղ և դիմացկուն դառնալ: Նրանք զգացմունքային են, խոցելի, բայց հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում սեփական թուլության և անօգնականության պատճառով: Միայնակ մնալով խնդրի դեմ՝ նրանք անում են հնարավոր ամեն բան՝ այն առավելագույնս ի օգուտ իրենց լուծելու համար:

cd05c160371270110289995a6b4f6f8b

 

Կույս: Դեռ վաղ հասակից նրանք գիտեն՝ ինչ են ցանկանում ստանալ կյանքից: Նրանք համարձակորեն քայլում են սեփական նպատակներին հասնելու ճանապարհով: Նրանց պատկերացումներն իդեալականի մասին հաճախ հեռու են իրականությունից: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ հնարավոր չէ փոխել աշխարհը, ընկնում են դեպրեսիայի մեջ և պարզապես լողում հոսանքի ուղղությամբ:

53d8a1124b3e7e0540bf71f277bb3149

 

Կշեռք: Կշեռքներն ունեն բոլոր հատկությունները, որոնց շնորհիվ հնարավորություն են ունենում իրականություն դարձնել նպատակները: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հետաձգում գործերը կամ անավարտ թողնում սկսածը, ինչը նրանց խանգարում է մեծ բարձունքների հասնել: Երբեմն նրանց հարկավոր է հավաքվել, ավելի պատասխանատու դառնալ, քանի որ ժամանակ ձգելով՝ զուր էներգիա են վատնում:

a8d222c85695d80424f7160f045254ca