ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 ԱՄԵՆԱԲԱՐԻ ՈՒ ԿԱՐԵԿՑՈՂ ՆՇԱՆՆԵՐԸ

գլխավոր նկար

 

Խեցգետին։ Նա միշտ կկանգի այն մարդու կողքին, ով ունի դրա կարիքը: Սակայն, որպես կանոն, սեփական խնդիրները փորձում է ինքնուրույն լուծել, իսկ ահա  մյուսներն իրենց ապրումները, զգացմունքները հեշտությամբ նրա վրա են բարդում։ Հարկավոր է հոգ տանել սեփական հոգեկան բարեկեցության մասին և դադարել լավը լինել բոլորի համար։

Harpers-Bazaar-Vietnam-Winter-Beauty-Oct-2015--Alexa-Yudina-by-Zhang-Jingna1

 

Կույս։ Չի մերժում խնդրանքները, վազում է օգնության՝ չնայած հոգու խորքում ատում է  ինքն իրեն մերժել չկարողանալու պատճառով։ Որքան էլ չի ցանկանում չափազանց բարի լինել, բայց դա արմատացել է նրա բնավորության մեջ: Իրականում նրան ավելի շատ են հարգում, քան կարծում է, և հարկավոր չէ կաշվից դուրս գալ՝ ուրիշներին գոհացնելու համար։

Harpers-Bazaar-Vietnam-Winter-Beauty-Oct-2015--Isabelle-Farrell-by-Zhang-Jingna1

 

Կշեռք։ Նրա համար դժվար է ցանկացած որոշում կայացնելը, ինչի հիմնական պատճառն այն է, որ չի ցանկանում որևէ մեկին վնասել իր որոշմամբ։ Ձգտում է միշտ նուրբ, հաճելի լինել, որ տանել չի կարողանում կոնֆլիկտներ և առերեսումներ, նույնիսկ ամենափոքր տարաձայնությունը նրան ուժասպառ է անում։ Ուզում է հարթել բոլորի հետ հարաբերությունները, ցանկանում է, որ բոլորը երջանիկ և գոհ լինեն։

Harpers-Bazaar-Vietnam-Winter-Beauty-Oct-2015--Isabelle-Farrell-by-Zhang-Jingna2

 

Այծեղջյուր։ Չափից շատ է աշխատում, իր վրա չափից շատ ծրագրեր է վերցնում, քանի որ չի ցանկանում որևէ մեկին հուսախաբ անել։ Իր կամքով աշխատանք է կատարում, որը ոչ ոք չի ցանկանում անել։ Պետք է սովորի «ոչ» ասել:

Harpers-Bazaar-Vietnam-Winter-Beauty-Oct-2015--Ragnhild-Jevne-by-Zhang-Jingna1

 

Ձկներ։ Վստահում է բոլորին, իսկ երբ նրան հուսախաբ են անում, երկրորդ հնարավորություն է տալիս։ Մարդիկ հակված են օգտվել նրա բարությունից։ Առատաձեռն է, և, եթե ի վիճակի չէ օգնել որևէ մեկին, ով ունի դրա կարիքը, դա ընդունում է որպես անձնական անհաջողություն։

Harpers-Bazaar-Vietnam-Winter-Beauty-Oct-2015--Ragnhild-Jevne-by-Zhang-Jingna2