SHOW BISS

ՈՏՔԻ 6 ՄԱՏ, ԿԱԽՎԱԾ ԿՈՊԵՐ, ԿԱՐՃ ՄԱՏՆԵՐ. ԱՍՏՂԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07. 06. 2018

գլխավոր նկար

Կարոլինա Կուրկովա

Սուպերմոդելը պորտ չունի

Չեխական մոդելը մի քանի տարի եղել է Victoria’s Secret-ի գլխավոր ներկայացուցիչներից մեկը: Այդ պատվին արժանանում են ոչ բոլոր աղջիկները, նույնիսկ նրանք, ովքեր բավականին երկար են աշխատում ընկերությունում: Կարոլինայի հաջողության գաղտնիքը միայն արտաքին տվյալների մեջ չէ: Նա նաև շատ ինքնավստահ է:  Բայց այդ վստահությունը նրան հեշտ չի տրվել. դեռ մանկուց նրան ծաղրել են՝ կոչելով «ընձուղտ»: Փոքր տարիքում ապագա մոդելը վիրահատություն է տարել, որից հետո նա չունի պորտ: Մանրամասները Կարոլինան չի պատմում, բայց ենթադրվում է, որ հեռացրել են նրա պորտային ճողվածքը:

Կարոլինա ԿՈՒՐԿՈՎԱ

Փերիս Հիլթոն

Հիլթոնի աչքի կոպը կախված է

Չկարողանալով թերությունը շտկել պլաստիկ վիրահատության միջոցով՝ Փերիսը որոշել է այն դարձնել իր յուրահատկությունը: Նա գտել է լուսանկարվելու ճիշտ դիրքը: Լրագրողները գուշակում են, թե որն է կախված կոպի պատճառը: Շատերի կարծիքով դա անհաջող բլեֆարոպլաստիկայի արդյունք է: Իրավիճակը բարդացնում են կոնտակտային գունավոր լինզաները, որոնք Փերիսը մշտապես կրում է:

փԵՐԻՍ հԻԼԹՈՆ

Մեգան Ֆոքս

Դերասանուհու ձեռքերի մեծ մատները չափազանց կարճ են

Գեղեցկուհին, ով իրեն կատարելության է հասցրել պլաստիկ վիրաբույժների օգնությամբ, չի կարողանում շտկել իր մեկ յուրահատկությունը:  Մեգանը ծնվել է ձեռքերի մատների անոմալիայով. դրանք  չափազանց կարճ են, իսկ եղունգները կարծես կիսով չափ աճած լինեն:

մԵԳԱՆ ֆՈՔՍ

Հոլի Բերի և Քեյթ Հադսոն

Դերասանուհիների ոտքերին 6 մատ կա

 Պատկերացրու, այս երևույթը Հոլիվուդում հազվադեպ չի պատահում: Օրինակ, Հոլլի Բերին աջ ոտքին ունի ավելորդ 1 ճկույթ, իսկ նրա գործընկերուհիՔեյթՀադսոնը՝ ձախ ոտքին:  Դերասանուհիները բոլորովին չեն նեղվում այդ փաստից:

ՀՈԼԻ ԲԵՐԻ