ՈՎ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ. ՆՐԱՆՔ ՀԱՅ ՍՐԲԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ

08. 10. 2019

image

Ամերիկյան հանրահայտ TMZ պարբերականը նյութ է հրապարակել Քարդաշյան քույրերի` Հայաստան կատարած այցի մասին:

Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Քիմ ու Քորթնի Քարդաշյանները եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ Քիմն իր երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով։

«Քիմ ու Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին և իրենց հետ տարել են իրենց երեխաներին, որպեսզի կրոնական ծիսակատարություն (մկրտություններ) անցկացնեն»,- գրել է TMZ-ը:

Ինչպես նշում է shantnews.am-ը, մկրտության ժամանակ Քարդաշյանի երեխաները ստացել են հայ սրբերի անուններ՝ Վարդան, Գրիգոր և Աշխեն: Քիմի երեխաների կնքահայրն է դարձել Հայ առաքելական եկեղեցու սարկավագ 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, 2015 թ. ապրիլին մկրտվել էր Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում: