SHOW BISS

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

30. 11. 2018

44820805_767885320222908_1829937473104522756_n

Forbes հանդեսը կազմել է մինչեւ 30 տարեկան առավել բարձր վարձատրվող հայտնիների վարկանիշը:  Վարկանիշի առաջին տեղը զբաղեցնում է ամերիկացի մոդել Քայլի Ջենները, ում կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար։

Ըստ Forbes-ի՝ կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող Kylie Cosmetics ընկերության 21-ամյա սեփականատիրոջ տարեկան եկամուտը կազմել է 166,5 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է, ում տարեկան եկամուտը գնահատվում է 110 մլն դոլար:

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի տարեկան կազմել է 90 մլն դոլար, նա վարկանիշի 3-րդ հորիզոնականում է:

Հնգյակում տեղ են գտել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ում եկամուտները գնահատված են 80 մլն դոլար և  կանադացի երգիչ The Weeknd-ը, ում տարեկան եկամուտը կազմել է 57 մլն դոլար:

Forbes հանդեսի կողմից վարկանիզը կազմվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում հայտնիների եկամուտների տվյալների հիման վրա՝ նախքան հարկերի պահումը:

Ցուցակում տեղ են գտել նաև ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը, Chainsmokers խմբի մենակատար Դրյու Թագարթը, մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը և այլք: