ՈՉՆՉԻՑ ՄԻ ՎԱԽԵՑԻՐ. ՈՒԺԵՂ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 13 ԿԱՆՈՆ

large

 

Համացանցում  միլիոնավոր ուսմունքներ կարելի է գտնել, որոնցով մենք, իբր թե, պետք է ապրենք: Բանը նրանում է, որ դրանք կարծես նախատեսված լինեն գերհզոր մարդու համար, ում ծանոթ չէ րոպեական թուլության զգացումը: Հիանալի հոգեբան Պոլինա Գավերդովսկայան գրել է շատ պարզ ու իրական տեքստ այն մասին, ինչ իսկապես կարևոր է հիշել այն օրերին, երբ թևաթափ ես եղած:

 

 

1.Մի օր կհասկանաս, որ մենակ ես մնացել: Իրականում, դու միշտ ես մենակ եղել, բայց դրա գիտակցումը սովորաբար ուշանում է: Ծնողները մահանում են, ամուսինները՝ փոխվում, սիրեկանները՝ դավաճանում, երեխաները՝ մեծանում: Կամ դու ինքդ ես հեռանում նրանցից, որովհետև նրանք օտար են դարձել: Փչանում է այն, ինչ դեռ երեկ աշխատում էր: Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ տեղի կունենա, հիշիր՝  մենակությունը միշտ մեջքի հետևում է՝ ինչպես ձմեռը: Հասունությունը մենակ մնալու հմտությունն է՝ առանց դրամատիկացնելու: Ավելի լավ է նախօրոք պատրաստվել, և ես կպատմեմ, թե ինչպես:

large (1)

 

2.Բոլորին, բացի մոտ հարազատներից, կարելի է փոխարինել: Ոչ ոք և ոչինչ չի լինում մեկ օրինակով: Նոր մարդկանց թող քո կյանք, նույնիսկ եթե դեռ չես հասկանում ունե՞ք ընդհանուր բաներ: Մի օր դու կհասկանաս, որ մենակ ես մնացել, ու դա կփրկի քեզ:

large (2)

3.Միշտ նոր բան փորձիր՝ ուտելիք, հագուստ, ուղղություններ, ֆիլմեր, գրքեր, տեսություններ, տիեզերքի բացատրություն: Ուղեղը մաստակից է պատրաստված: Որքան հեռու, այնքան շատ է այն ուզում փտել նույն վայրերում, դրա մնացած խառնուրդները ձգտում են անհետանալ: Թույլ մի տուր դրան կպչել նույն իրերին, հաճույքներին, ճանապարհներին, միջոցներին: Միշտ նոր բան փորձիր, մասնավորապես երբ ալարում ես, վախենում կամ չես ուզում: Մի օր դու կհասկանաս, որ մենակ ես մնացել, ու դա կփրկի քեզ:

large (3)

4.Ներիր բոլորին, ում կարելի է, մնացածներին՝ մոռացիր: Մոռացությունը լավագույն պատիժն ու դեղն է: Եվ երբեք ոչ մեկի հետ մի վիճիր, ավելի լավ է՝ մանիկյուրդ արա:

large (5)

5.Շտապելու տեղ չկա: Այն ամենն, ինչ արագ է կատարվում, երկար չի ապրում: Եթե իսկապես որևէ բան ես ուզում՝ կանես: Եթե դադարել ես ուզել, ապա պետք չէր: Ռիսկային ցանկություններն ու արարքները հետաձգիր՝ թույլ տալով դրանց «հանգստանալ»: Արա որևէ բան, որում վստահ չես միայն այն դեպքում, երբ ցանկությունը երկար ժամանակ հետևում է քեզ:

large (6)

6.Այս կետը լրացնում է նախորդը. եթե որևէ բան շատ ես ուզում ու դա ճիշտ ես համարում, արա՛: Ցանկությունը հենց կյանքն է: Թույլ տուր ցանկությանը ապրել ներսումդ: Եթե չի անհետանում՝ հետևիր նրան:

large (7)

7.Մի հանձնվիր, քանի դեռ որևէ բան ես ուզում: Հաջողությունը փորձ է, այսինքն կրկնության քանակ: Ցանկացած անհաջողությունը փորձի պակաս է և հենց փորձով էլ կոմպեսացվում է: Համարձակությունն ու ռիսկը փորձ են: Այն, ինչ երբեմն անպատասխանատու անբարտավանություն է թվում, փորձ է: Դիմակայումը, համբերությունը, ներելու կարողությունը, կայությունն ու անկախությունը փորձ են: Գլխավորը՝ մի հանձնվիր, քանի դեռ որևէ բան ես ուզում:

large (8)

8.Ոչ մի բան վերջ չէ՝ նույնիսկ վերջը: Ամեն ինչ միայն ընթացք է: Հիշիր այդ մասին հուսահատության, վշտի պահերին, ընկերոջ գերեզմանի մոտ, քեզ լքած սիրելիի նամակը կարդալիս: Անպայման կգա օր, երբ դու կասես. «Բարին էլ դա էր» (սա առավելապես սիրելիին է վերաբերվում): Ոչ մի բան վերջ չէ. մի օր դու կհասկանաս, որ մենակ ես մնացել, և այդ միտքը կփրկի քեզ:

large (9)

9.Ոչ մի բան վերջ չէ, բայց վերջը մոտ է: Եվ օգտակար է մտածել, որ այն վաղն է: Այդ ժամանակ հեշտ է հետևել այս բոլոր կետերին:

large (10)

10.Արա ինչ ուզում ես, բայց հոգ տար մարմնիդ մասին, հակառակ դեպքում այն անսպասելի վրեժխնդիր կլինի: Սովորություն ձեռք բեր հարցնելու, թե ինչ է այն ուզում և կատարիր դա: Եթե դու երբեք չես լսել մարմնիդ և չգիտես, թե ինչպես է այն խոսում, սկսիր պարզ բաներից, ինչպես օրինակ, անտառային զբոսանքները, լողն ու յոգան են: Հետո ամեն ինչ ինքն իրեն կընթանա. մարմինը սպասում է, որ իրեն լսեն:

large (11)

11.Ռոմանտիկան, սերն ու կիրքը հիանալի բաներ են: Բայց եթե դրանք շփոթել սեքսի հետ, կարելի է երկար առանց դրա մնալ: Իսկ դա վնասակար ու անխելք բան է: Արա այնպես, որ սեքս ունենաս: Թող ռոմանտիկան և սերը գան ու բռնացնեն քեզ անկողնում նոր սիրեկանիդ հետ:

large (12)

12.Վերջին բանը, ինչի մասին պետք է անհանգստանալ այն է, թե ինչ են մտածում քո մասին մարդիկ: Մարդիկ մտածում են հիմնականում իրենց մասին, ինչպես նաև քո մասին՝ իրենցով չափելով: Այսինքն նրանք չեն մտածում ո՛չ քո մասին, ո՛չ իրար: Արա այն, ինչ ուզում ես և նայիր 7-րդ կետը:

large (14)

13.Վախեցիր վստահությունից: Վստահությունը մարազմի սկիզբն է: Կասկածիր, թույլ տուր այլ տարբերակներ, թող քո ու ուրիշների համար հետադարձի ճանապարհներ: Ես կասկածում եմ իմ գրած ամեն կետի մասով: Բայց այս պահին, թերևս, ամեն ինչ կթողնեմ այնպես, ինչպես կա: Մի օր ես մենակ կմնամ, ու կստուգեմ՝ կփրկի՞ ինձ այս ամենը:

large (15)

Հ.Գ. Սա միակ կետն է, որում ես չեմ կասկածում. հոգ տար ընկերներիդ մասին: Ընկերները միակ բանն են, ինչ պետք է կուտակել (ինձ դեռ հաջողվում է): Մի օր ես կհասկանամ, որ մենակ եմ մնացել, իսկ ընկերները միանգամից կգան ու կասեն՝ դու լրիվ ես գժվել, մենք քեզ հետ ենք: Ու դա ճիշտ է:)