SHOW BISS

ՈՃԻ 5 ԴԱՍ` ԱՆՆԱ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

11. 03. 2019

42590662_1956701381294259_4743250753522921004_n

Citrus.amշարունակում է ուսումնասիրել հայ ամենաոճային ու նորաձև հայտնիների կերպարները: Այս անգամ մեր դիտակետում երգչուհի և դերասանուհի Աննա Դովլաթյանն է, ով միշտ աչքի է ընկնում իր կանացի ու օրիգինալ ընտրություններով:

Աննայի ինսթագրամյան էջը ևս շատ ոճային տեսք ունի. նա այն վարում է վինտաժային ոճով` բոլոր լուսանկարները մշակելով նորաձև ու նուրբ գունային էֆեկտներով:

Աննան գիտի, թե ինչպես հետևել նորաձևությանը` չկորցնելով կանացիությունը:

Առաջարկում ենք մեզ հետ միասին ուսումնասիրել նրա ոճն ու ոգեշնչվել նրա ընտրություններով:

Պրինտ: Յուրաքանչյուր սեզոն իր կանոններն է թելադրում` նորաձև դարձնելով ծաղիկները, վանդակները, կետիկները և այդպես շարունակ: Գարնանային գրեթե յուրաքանչյուր սեզոն ակտուալ է դառնում ծաղկավոր պրինտը, որը կերպարին կանացիություն ու նրբություն է հաղորդում: Ուշադրություն դարձրու զգեստի ու կոշիկների համադրությանը: Երգչուհին, օրինակ, ընտրել է ավելի համարձակ մոդել, սակայն այս ընտրությունը արդարացված է, եթե չունես հասակի խնդիր, այլապես նման չափսի մոդելները կարող են կարճացնել ոտքը:

26866482_566131173738297_2896574335818924032_n

Գործվածք: Հաստ գործվածքի զգեստները հիանալի համադրվում են նուրբ ու միջին երկարության կոշիկների հետ: Նորաձև լուծում է նաև գոտու ընտրությունը: Դե իսկ գույների մասին պետք չէ երկար խոսել. սև ու սպիտակի դասական համադրությունը միշտ է ակտուալ:

47582723_282589585787969_5063164546761967854_n

Casual ոճ: Նորաձև ջինսեր, թեթև շապիկ, ոճային սպորտային կոշիկներ. էլ ինչ է հարկավոր զբոսանքի համար: Աննան կերպարը լրացրել է արևային ակնոցներով և  նորաձև պայուսակով:

29715437_1943617299284444_6220401173451505664_n

Զգեստ: Եվս մեկ նորաձև լուծում: Սպիտակ շապիկ, սպիտակ սպորտային կոշիկներ ու նորաձև զգեստ: Այս տեսքով կարելի է գնալ ընկերական հանդիպումների:

41582499_273839503239660_4631382393569458239_n

Գույներ: Առաջին հայացքից անհամադրելի իրերը վաղուց արդեն ամենանորաձև լուծումներն են համարվում: Կարճ կիսաճտկավոր կոշիկներ, վառ սարաֆան ու կրկին սպիտակ շապիկ. այս համադրությունը կարող են կրնկել, եթե կրեատիվ կերպարների սիրահար ես:

29717265_158275231504285_143322740839940096_n