ՈՃԱԲԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԿՈՇԻԿ՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԿՐՈՒՆԿՆԵՐՈՎ

Ոճաբան Տանյա Հիթը նորաձևության աշխարհում իսկական հեղափոխություն մտցրեց: Այժմ արդեն մատի թեթև հպումով ամենօրյա կոշիկը կարելի է վերածել էլեգանտ բարձրակրունկ կոշիկի (8,5 սմ): Իսկ եթե ոտքերը հոգնել են, կարելի է կրունկը ցածրացնել և նորից հարմարավետ զգալ: Ահա ձեզ ենք ներկայացնում ոճաբանի աշխատանքները, ով իրականություն դարձրեց յուրաքանչյուր կնոջ երազանքը:

preview-650x390-650-1431940763

Մեկ զույգ կոշիկին կարելի է տեղադրել տարբեր տեսակի կրունկներ, այնպես որ հագուստի հետ արդեն կոշիկներ վերցնելը շատ հեշտ կլինի:

16201960-R3L8T8D-650-08.png

16201160-R3L8T8D-650-27.png

Կրունկները ամրացվում են հատուկ փականի միջոցով: Այժմ հասանելի տարբերակներն են 4.5-8.5 սանտիմետր կրունկները:

16200260-R3L8T8D-650-103 16205760-R3L8T8D-650-79243327_o

Կոշիկներ ստեղծելիս կիրառվում է հատուկ տեխնոլոգիա, որի շնորհիվ ոտքի ճնշումը հավասարաչափ է բաշխվում: Հետևաբար, շատ հարմար է նման կոշիկներ կրելը:

16202260-R3L8T8D-650-25.png

Այս կոշիկի գինը 25 եվրո է, իսկ ամենաթանկը` 500 եվրո:

16204760-R3L8T8D-650-110.png