ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ՀԱՍԱՎ ԻՐ ԵՐԱԶԱՆՔԻՆ

34841813_630758207271963_5659715071522111488_n

 

Մոսկվայաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի մասին գիտի յուրաքանչյուր աղջիկ ու կին, նրա աշխատանքները հիացնում են: Սակայն ոչ պակաս գեղեցիկ ու հետաքրքիր է նրա անցած ճանապարհը, որով աղջիկը կիսվել է Instagram-ի իր միլիոնավոր հետևորդների հետ՝ փորձելով ևս մեկ անգամ մոտիվացնել նրանց:

31412256_190028068312690_7990898482271485952_n

 

Citrus.am-ը չկարողացավ անտարբեր անցնել Գոհարի պատմության կողքով ու սիրով ներկայացնում է իր ընթերցողներին՝ հուսալով, որ սա ևս մեկ անգամ կստիպի ձեզ ևս մեկ քայլ անել դեպի ձեր երազանքը:

31504322_1868958940071643_2077093544949972992_n

«Երբեք չի եղել այն Գոհարը, ում դու այսօր տեսնում ես: Նա ծնվել է դանդաղ ու, ինչպես բոլորն այս կյանքում, քայլել փշոտ ճանապարհով…»,-այսպես է սկսում իր պատմությունը Գոհարը:  Ամեն ինչ սկսվել է 2008թ., երբ նա հասկացել է, որ իրեն դուր է գալիս դիմահարդարել կենդանի մարդկանց (ինչպե՞ս կենդանի), պարզապես մինչև այդ պահը նա տիկիկների վրա էր փորձում իր աշխատանքները՝  նկարում գելային գրիչներով և կտրում բարբիների մազերը:

34823365_183302422332365_152403195056881664_n

2010թ. Գոհարն  ավարտեցում է դպրոցն ու ընտրում տնտեսագետի մասնագիտությունը. «Ակադեմիայի առաջին օրից ես դիմահարդարում էի բոլոր ցանկացողներին ( իսկ նրանք, խնդրում եմ նկատեք, շատ քիչ էին) գրեթե ոչ ոք չէր համաձայնվում, որովհետև չէին վստահում ինձ»: Ապագա հայտնի դիմահարդարը շարունակում էր օրերով դիմահարդարվել և ВКонтакте-ով ուղարկել բոլորին ընկերության հայտեր՝ հետևյալ տեքստով. «Խնդրում եմ նայեք իմ աշխատանքները, ես դիմահարդար եմ»:

34312523_1771286309658123_6143370896343040000_n

Եվ արդեն մեկ տարի անց Գոհարն ուներ իր առաջին պատվերները՝ հարսնացուների, ավարտական երեկույթների դիմահարդարում. «…Եվ ես ինձ պահանջված էի զգում ու ընդհանրապես չէի ամաչում, որ ինքնուս եմ: Իհարկե, ես նաև աշխատում էի շատ նկարահանումների ու նախագծերի համար անվճար, որպեսզի իմ մասին որևէ կերպ կարողանային իմանալ ուրիշ մարդիկ, որպեսզի հետևեին ինձ և ես հասկանում էի, որ չկա «սարաֆանային ռադիոյից» լավ բան»:

34390244_264391497464827_8061123899095515136_n

35278448_459239591169684_1706884251846180864_n

Իր առաջին 1 000 000 –ը Գոհար Ավետիսյանը վաստակկել է ինստիտուտի 2-րդ կուրսում: Դրա համար նրան ընդամենը պետք էր՝

Շատ բացակայել դասերից, մոռանալ քնի մասին. «Նրանք, ովքեր վաղուց են ինձ հետևում, տեսել են իմ գրառումները ամեն օր գիշերվա 1-2-ը , որ ես գնում էի հարսնացուի մոտ, հաջողություն մաղթեք ինձ և այլ: Ես պարզապես երազում էի կյանքի այն շրջանի մասին, երբ կկարողանամ քունս առնել: Օրվա ընթացքում ես ունեի ամենաքիչը 4-5 հաճախորդ (իսկ դիմահարդարում + սանրվածք արժեին 2-6 հազար ռուբլի), աշխատում էի ամեն օր: Իհարկե, եթե ստիպված չլինէի գնել կոսմետիկա, վճարել տրանսպորտի համար, վճարեի ուսմանս վարձը, հնարավոր է, ավելի շատ կարողանայի կուտակել»:

34982884_566578080409800_2674946730490855424_n

34825703_454334945014338_5536485222779977728_n

Այս ռեժիմով մի քանի տարի աշխատելուց հետո նրա ծառայություններից էին ուզում օգվել Մոկսվայի բոլոր հարսնացուները: «Ես բավականին պահանջված էի: Հետո իմ առաջ նոր երազանքներ ու նպատականեր էի դնում և 3 տարի անց գնեցի իմ երազանքի մեքենան՝ 8.000.000 արժողությամբ: Ոչ մեկ չէր հավատում, որ դա հնարավոր է…Բոլոր մտերիմներս ծիծաղում էին, երբ ես ասում էի, որ կարող եմ: Մի խոսքով, երբ ես կարողացա հասնել երազանքիս, տանը ինձ սկսեցին հարգել: Բոլորը հանկարծ հասկացան, որ ես նպատակասլաց եմ և խոսքերը քամուն չեմ տալիս»,-պատմում է Գոհարը:

35293943_2087193301563058_3495263231801294848_n

34505576_262331990996974_1985909031318847488_n

 

Իհարկե, մինչ աղջիկը կուտակում էր իր երազանքի համար, իր հասցեին նաև բավականին վատ բաներ էր կարդում, օրինակ՝ խաչուհին Հայաստանից տգեղացնում է բոլորին՝ անելով բոլորին հայկական դիմահարդարում և այլն…

35542514_1917419808314866_1751239276760137728_n

«Ես գժվեցի ու միանգամից գնացի մի քանի դպրոցում դիմահարդարում սովորելու և շունչ քաշեցի»,-նշում է Գոհարն ու հիշում, որ իր առաջին ստուդիան շատ փոքր սենյակ էր՝ առանց լուսավորության՝ 2х2 մետր (գուցե ավելի քիչ), որտեղ նա աշխատել  2 ամիս:  Երկրորդը համեստ ու ոչ մեծ ստուդիա էր՝ օֆիսային շենքում ՝ գործարանի նման:

35277261_390853931427418_6479954052967825408_n

«Հետագայում  իմ կյանքում հայտնվեց Instagram-ը և հայտնիությունը մեծացավ: Իմ մոտ սկսեցին աշխարհի տարբեր քաղաքաներից ու երկրներից մարդիկ ժամանել, և ես ամաչում էի ընդունել նրանց նման փոքր սենյակում: Երկու տարի անց, երբ ես արդեն մեծ  գումար էի հավաքել, որոշեցի չծախսել այն, այլ հենց Մոկսվայի կենտրոնում՝ էլիտար բիզնես-կենտրոնում մեծ տարածք վերցնել ( որտեղ վարձավճարը միլիարդ անգամ շատ էր), բայց ես ռիսկի գնացի ու ողջ ունեցածս ներդրեցի: Ու Տիեզերքն ինձ օգնեց»,-պատմում է Գոհարը՝ նշելով, որ արդեն 3 տարի աշխատում այդ վայրում, որտեղ ունի մեծ դպրոց + ոչ մեծ դիմահարդարման ստուդիա:

34291471_184778722234429_4096998127179923456_n

34646235_2072368196370699_8466766470527844352_n

34563910_658263104505638_5352299810898575360_n

«Իսկ հիմա իմ թևի տակ եմ վերցրեց ևս 400 քառակուսի ( դա ահռելի տուն է), որպեսզի դրախտ ստեղծեմ աղջիկների ու կանանց համար: Վերանոնորոգման աշխատանքները մեծ թափով ընթանում են, և ես չեմ համբերում ձեզ պատմել ու ցույց տալ դրանք,  բայց մի փոքր ուշ…. Ես հարց ունեմ. դուք մինչև հիմա չե՞ք հավատում, որ կարող եք գրավել ողջ աշխարհը»,-եզրափակում է իր հիանալի պատմությունը Գոհար Ավետիսյանը:

34684362_258727178036718_6872668931752984576_n

34759099_2142630609353969_2189722710030942208_n