Ո՞ՒՄ ՊԱՏՎԻՆ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ 5 ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ

sunmag-sunmag-108-anons-780x400-1528550979

 

Աքսեսուարների աշխարհն իր լեգենդներն ունի: Սեզոնային տենդենցները փոխվում են, իսկ այս իրերը չեն կորցնում ո՛չ իրենց կարգավիճակը, ո՛չ արժեքը: Այս պայուսակները ստեղծվել ու անվանակոչվել են անցյալի ու ներկայի հայտնի կանանց պատվին: Դրանց երկրպագուները բազմաթիվ սերունդների նորաձև կանայք են: Ահա 5 ամենահայտնի պայուսակներն ու դրանց պատմությունները:

 

Hermes Kelly

1930-ականներին Hermes նորաձևության տան դիզայներ Ռոբեր Դյուման կոշտ կառուցվածք ունեցող կանացի պայուսակ ստեղծեց՝ հորթի կաշվից: Պայուսակը բռնակ և երկար կանթեր ունի: Բանալիով կողպեքի համար օգտագործվել է սպիտակ կամ դեղին ոսկի: Յուրաքանչյուր պայուսակ մինչ օրս ձեռքով է պատրաստվում՝ պահանջելով մասնագետների 18–25 ժամ տևող աշխատանքը: 1954թ. «Բռնել գողին» ֆիլմի կոստյումների հեղինակ Էդիտ Հեդը հերոսուհի Գրեյս Քելլիի համար պատվիրել է Hermes-ի մի քանի աքսեսուար՝ այդ թվում նաև այս պայուսակը: Դերասանուհին այնքան է հավանել այն, որը անձնական հավաքածուի համար միանգամից դրա 6 տարբեր գույներ է գնել: 1956թ. դրանցից մեկով արդեն Մոնակոյի իշխան Ռենյե III-ի կնոջ կարգավիճակում դերասանուհին նկատվել է պապարացիների կողմից:  Անզուգական ժեստով իշխանուհին պայուսակով փակել է փորը, քանի որ սպասում էր իր առաջնեկին: Լուսանկարը ակնթարթորեն տարածվել է ողջ աշխարհով և դարձրել աքսեսուարը հռչակավոր: Hermes նորաձևության տունը կոչել է այն աստղի անունով՝ Kelly:

sunmag-001-small-9

Hermes Birkin

Բրիտանական երգչուհի և դերասանուհի Ջեյն Բիրկինը երկու անգամ է հայտնվել աքսեսուարների պատմության մեջ: Առաջինը՝ հենց նա է նորաձև դարձրել հյուսված զամբյուղը պայուսակի տեղ կրել (թրենդ, որը կրկին ակտուալ է), երկրորդը՝  հենց նրա պատվին է ստեղծվել պայուսակների ամենահայտնի մոդելներից մեկը: 1983թ. Փարիզից Լոնդեն թռիչքի ժամանակ Ջեյնը հայտնվել է Hermes նորաձևության տան ղեկավար և Kelly  պայուսակը ստեղծած Ռոբեր Դյումայի որդու՝ Ժան-Լուի Դյումայի հարևանությամբ: Դերասանուհին վայր է գցել պայուսակը և դրա ողջ պարունակությունը հայտնվել է հատակին: Բիրկինն ասել է, որ ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր իդեալական պայուսակը՝ հարմարավետ, գեղեցիկ և տարողունակ՝ բավարար քանակի բաժիններով ու գրպաններով: Դյուման առաջարկել է նրան միասին նկարել այդ աքսեսուարի էսքիզը, իսկ հետո դրանք հանձնել դիզայներներին: 1984թ. Birkin պայուսակը հանվել է վաճառքի և առաջինը այն ստացել է Ջեյնը: Այս պայուսակի պատրաստման համար անհրաժեշտ է եղել 48 ժամ ձեռագործ աշխատանք: Պայուսակի գինը տատանվում է 8 – 12 հազար դոլարի միջև:

sunmag-002-small-7-1

Gucci Jackie

1950-ականներին Gucci-ն ստեղծել է պայուսակ-պարկ Constance՝  կենտրոնում գտնվող բացվածքով և կոնտրաստային լրացումներով՝ եզրերին: 1960թ. մի քանի նման պայուսակներ հայտվեցին Ժակլին Քենեդիի զգեստապահարանում, և աքսեսուարը անասելի հայտնի դարձավ: Դրան տրվեց նոր անուն՝ Jackie.  Ժակլինի սիրելի մոդելը բարձրորակ կաշվից և G տառով պայուսակն էր: Այսօր նման մոդելի գինը նորաձևութան տան պաշտոնական կայքում կազմում է 1 290  եվրո:

sunmag-003-small-9

Lady Dior

1995թ. սեպտեմբերին Ֆրանսիայի առաջին տիկին Բերնադետ Շիրակը Լեդի Դիանային նվիրել է Dior դասական դիզայնով սև պայուսակ՝ գառնուկի կաշվից պատրաստված: Պայուսակը ձեռագործ աշխատանք է: Պայուսակի լուսանկարը նորաձևության տան դիզայներները ստացել են Նապոլեոն III պալատի բազկաթոռից: Աքսեսուարը այդ դեկորով ներկայացվել է 1947թ. Dior-ի առաջին ցուցադրության ժամանակ: Նվերն այնքան է դուր եկել արքայադուստր Դիանային, որ նա գրեթե չի բաժանվել դրանից: Բնականաբար, Լեդի Դիի սիրելի պայուսակը գրավել է բոլորի ուշադրությունը՝ դառնալով շատ նորաձև: Dior նորաձևության տունը երջանիկ արքայադստեր ընտրությամբ, աքսեսուարին ավելարցրել է Lady բառը: 2017-2018թ. հավաքածուի պայուսակի գինը կազմում է 3 495 դոլար:

sunmag-004-small-9

Mulberry Del Rey

Նորաձևության տան դիզայներ Էմմա Հիլլի խոսքով՝ նա ստեղծել է պայուսակը երգչուհի Լանա Դել Ռեյի համար, որպեսզի անմահացնի նրա ոճի հիանալի զգացումը, որում համադրվում են հոլիվուդյան գլամուրն ու ժամանակակից թրենդները: Լանան արձագանքել է՝ նշելով, որ պայուսակը տարողունակ է, էլեգանտ, հարմարավետ, նրա համար մեծ պատիվ է՝ նկատվել նման հեղինակավոր բրենդի կողմից: Պայուսակը վաճառքի է հանվել 2012թ մայիսին, ամենաշատը վաճառվել են շականակագույն մոդելները: Պայուսակի գինը 1500 դոլար է:

sunmag-007-small-9