PHOTOSHOOT

Ո՞Վ Է ԻՐ ՆՄԱՆԱԿՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱՑԱՆՑԸ ՑՆՑԱԾ ԱՎՍՏՐԱԼՈՒՀԻՆ (PHOTO)

05. 06. 2018

26868829_164991027477203_1431056049028202496_n

Նրա անունը Սելեստե Բարբեր է, և նա, հավանաբար, ծանոթ է քեզ աստղերի գլամուրային լուսանկարների նմանակումներով: Սելեստեն ցույց է տալիս կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա՝ բոլոր դրսևորումներով: Ծանոթացիր նրա լուսանկարների հետ ու իմացիր այս հիանալի կնոջ մասին ավելին:

 

Սելեստան Instagram-ում 3,8 մլն հետևորդ ունի՝ ավելին, քան շատ աստղեր: Որոշ առումով Սելեստան հենց աստղ է՝ պարզապես շատ սպեցիֆիկ ամպլուայով:  Նա ֆանտաստիկ կերպով փոխում է գլամուրային ամսագրերի շապիկների աստղերի արհեստական կերպարները՝ #celestechallengeaccepted հեշթեգով:

 

Ամեն ինչ սկսվել է կատակից.  Սելեստան քրոջ հետ զվարճալի նկարներով էր փոխանակվում, հետո դրանք հայտնվեցին համացանցում և սկսվեց…

 

«Ամեն ինչ պարզապես այսպես էր. «Այսպես են հայտնիները դուրս գալիս լողավազանից: Իսկ ես ասում եմ. «Չէ՜, այսպե՛ս են մարդիկ դուրս պրծնում լոզավազանից»,-ասում է Սելեստեն,  ով իրեն ֆեմինիստուհի է կոչում. «Ես միանշանական ինձ ֆեմինիստուհի եմ կոչում, բայց ես առաջ էլ էի այդպիսին, պարզապես դրան անուն չէի տալիս»:

 

Ինսթագրամյան փառքը պատահականություն չէ. դերասանուհի և կատակերգուհի այս կինը հայտնվել է ավստրալիական մի քանի շոուներում, իսկ հետո կատակերգական The Letdown սերիալում, որը պատմում է մայրության սարսափների մասին:

 

Սելանան ունի 4 երեխա: Նրա մարմինը… սովորական է: Դա սովորական կնոջ մարմին է, ով չի սնվում պարզապես 1 կանաչ տերևով և չի անցկացնում մարզասրահում 12 ժամ:

 

Նախորդ տարի Forbes-ը հրապարակել է հոդված, որտեղ ասվում էր, որ Instagram-ի 3 մլն հետևորդներով օգտատերերը ստանում են 1 փոստի համար ստանում են մոտավորապես $50 000:

 

Սելեստան միանգամից արձագանքել է. «Ի՞նչ: Ինձ երբեք ոչ ոք նման բան չի առաջարկել: Ես արել եմ 900 փոստ և ինձ վճարել են 8-ի համար: Ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞ւր են այդ փողերը, ո՞ւմ վաճառեմ դրանք»;

 

«Ինձ առաջարկել են գովազդել դետոսք-թեյ, սննդարար կոկտեյլներ և նիհարեցնող հաբեր: Բայց ես չեմ պատրաստվում ցույց տալ կանանց, թե ինչպիսի տեսք նրանք պետք է ունենան: Իսկ դա միակ ձևն է Instagram-ում գումար աշխատելու համար»,-նշում է ավստրալուհին: