SHOW BISS

Ո՞Վ Է ԹԻՄԱԹԻԻ ՀԱՅԱԶԳԻ ԴՈՒԲԼՅՈՐԸ, ՈՎ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ Է ՆՐԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՏԵՍԱՀԱԼՈՎԱԿՈՒՄ (PHOTO,VIDEO)

24. 05. 2019

IMG_4827

Թիմաթին և Նազիման ներկայացրել են Երևանում նկարահանված համատեղ տեսահոլովակը: Երգը կոչվում է «Нельзя»:

Ըստ սյուժեի՝ Թիմաթին մարմնավորում է  վտանգավոր հանցագործի, ով փախչում է հիվանդանոցից և սիրելիի հետ թաքնվում ոստիկանությունից։ Նրա ընկերուհու կերպարը մարմնավորում է Նազիման։

Նշենք, որ տեսահոլովակի որոշ տեսարաններում նկարահանվել է Թիմաթիի դուբլյորը՝ հայազգի բլոգեր Հայկ Շաբանյանը:

Հայկը 24 տարեկան է, նա վարում է իր բլոգը instagram-ում, նկարահանվում տարբեր նախագծերում ու գովազդային ֆոտոսեսիաներում:

Հայկի խոսքով՝ իրեն հաճախ են նմանացրել Թիմաթիին, սակայն ինքն անձամբ չի համարում, թե նման է արտիստին:

3

Ի դեպ, Հայկը KamoBlog-ի հատուկ նախագծերի տնօրենն է և հենց բլոգում կիսվել է տեսահոլովակի նկարահանումների ընթացքի մասին:

Նրա խոսքով՝ BlackStar-ի պրոդյուսերներն իրեն տեսել են Թումանյան փողոցում ու նմանություն գտել նրա ու Թիմաթիի միջև՝ առաջարկելով դառնալ արտիստի պաշտոնական դուբլյորը նոր տեսահոլովակում:

Նշենք, որ տեսահոլովակի նկահարանումները կայացել են Էրեբունի ԲԿ-ում:

Հայկը պատմում է, որ նկարահանվել է մի շարք տեսարաններում՝ փոխարինելով Թիմաթիին, իսկ խոշոր պլանի կադրերում նկահանվել է հենց ռեփերը:

Նկարահանումների մի մասը կայացել է Սևանում, որտեղ և Հայկը ծանոթացել ու համատեղ լուսանկար է արել Թիմաթիի հետ:

2

«Թիմաթին իր գործի մասնագետն է, իզուր չէ, որ նա առաջինն է ռուսական շոու բիզնեսում (ներիր Կիրկորով), իսկ ինչ վերաբերվում է Նազիմային, կասեմ անկեղծ, հայ աղջիկներ, դուք չքնաղ եք»:

Հայկի խոսքով՝ թինկապահները ոչ թե պարզապես թույլ չեն տվել մոտենալ արտիստին, այլ տպավորություն էր, թե նրանք վարձել են ողջ հիվանդանոցը՝ աշխատակիցների հետ միասին:

Տեքստը, ըստ KamoBlog-ի հրապարակման, պատրաստեց Citrus.am-ը:

Լուսանկարը՝ KamoBlog-ի: