ՇՐԹՆԵՐԿԻ 5 ԵՐԱՆԳ, ՈՐՈՆՔ ԴՈՒՐ ՉԵՆ ԳԱԼԻՍ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

4afb7e1208d370b7fe4db0398114390b_fitted_740x0

 

Անգլիացի գիտանականներն ապացուցել են, որ տղամարդկանց վանում են ալ կարմիր շուրթերով աղջիկները: Բայց պարզվում է սև ցուցակում են հայտնվել շրթներկի մի քանի երանգ ևս, որն, անկասկած, ունի յուրաքանչյուր աղջիկ:

 

Տղամարդիկ (մեր սիրելի անգլիացի գիտնականների կարծիքով) աղջկան սեքսուալ են համարում եթե նա կա՛մ ընդհանրապես շրթներկ չի օգտագործում,  կա՛մ օգտագործում է իր շուրթերի բնական գույնին մոտ երանգ:

 

ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ: Կարմիր շրթներկից բացի տղամարդիկ չեն սիրում նաև դրա բոլոր մուգ երանգները՝ գինու գույն, բորդո, բուրգունդի: Ցանկը կարելի է անվերջ թվել, չէ՞ որ կարմիրի երանգները բազմաթիվ են:

1

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ  ՖԼԱՄԻՆԳՈ: Ֆուկսիա, բաց վարդագույն կամ վառ վարդագույն երանգի շրթներկը գեղեցիկ է նայվում ոչ բոլոր աղջիկների շուրթերին: Ավելի լավ է դրանք օգտագործել թեմատիկ երեկույթի գնալիս, այլ ոչ թե առօրյա դիմահարդարման համար:

2

 Սև ԹԱԳՈՒՀԻ: «Գրիչիդ թանաքը քսվել է շուրթերիդ» կարելի է լսել, եթե որոշել եք սև կամ մուգ մանուշակագույն շրթներկ օգտագործել: Չնայած նրան, որ այս երանգները հիմա շատ նորաձև են, ավելի լավ է պահել դրանք դարակում:

3

ԿՈՐԱԼ ԱՌԱԳԱՍՏՆԵՐ: Տղամարդկանց մոտ ամեն ինչ պարզ է, նրանք չեն խորանում գույների երանգների հարցում, ամեն ինչ բաժանված է կարմիրի, կանաչի, կապույտի, դեղինի ու մի քանի այլ գույների միջև: Ուրեմն կորալ կամ նարնջագույն շրթներկի հարցում իրավիճակը հետևյալն է՝ դրանք ուժեղ սեռի ներկայացուցիչներին հիշեցնում են կարմիր գույնի մասին, որն արդեն իսկ սև ցուցակում է))

4

ՓԱՅԼԵՐ-ՓԱՅԼԵՐ: Հիմա շատ նորաձև են մեծ փայլերով շրթներկները: Ամեն ինչ լավ է, միայն մի հարց կա. տղամարդը չի ցանկանա համբուրվել քեզ հետ՝ հենց պատկերացնի, որ այդ գեղեցկությունը տպվելու է իր շուրթերին ևս: Եվ մի փորձիր բացատրել նրան, որ շրթներկը չի մաքրվելու քո շուրթերից, պետք չէ անհանգստանալ: Անօգուտ է:

5