GIRLS

ՇՐԹՆԵՐԿԻ 4 ԵՐԱՆԳ, ՈՐՈՆՔ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՆԵՐԻՆ

07. 06. 2019

eb56cd074650f5ee9817994f6e1ba3c7

Տղամարդիկ այնքան էլ լավ գլուխ չեն հանում նորաձև թրենդներից: Նրանց կա՛մ դուր է գալիս աղջկա կերպարը, կա՛մ  ոչ: Բայց եթե քո արտաքին տեսքի մեջ նրան որևէ բան դուր չգա, ապա նա անպայման կկենտրոնանա դրա ուղղությամբ:

Այսպիսով, որ գույնի շրթներկը կարող է նյարդայնացնել ու վանել ժամանակակից տղաներին:

Շագանակագույն շրթներկ: Արտահայտիչ շագանակագույն երանգի շրթներկը գոթական է թվում, այլ ոչ կանացի: Տղամարդիկ կարծում են, որ շրթներկի այս գույնը անբնական է, նրանք նաև այն գեղեցիկ չեն համարում:

mek

Վառ վարդագույն շրթներկ: Եթե չես ուզում Բարբի տիկնիկի կերպար ստանալ, ապա ավելի լավ է չընտրել վառ վարդագույն երանգ: Այն, իհարկե, կգրավի տղամարդկանց ուշադրությունը, բայց ոչ միշտ գեղեցիկ կթվա: Տղամարդկանց թվում է, թե այդ գույների շրթներկը վուլգար է ու թեթևամիտ:

erku

Մանուշակագույն շրթներկ: Այս երանգը, թեև, հայտնի է, բայց չի գնահատվել տղամարդկանց կողմից: Այն բնական տեսք չունի, իհարկե մեծ էֆեկտ կարող է ապահովել, բայց տղամարդիկ կգերադասեին, որպեսզի աղջիկներն այն գործածեն միայն հատուկ ֆոտոսեսիաների ժամանակ:

chors

Գազարագույն շրթներկ: Այս երանգը շատ քչերին է համապատասխանում: Այն նաև չի կարելի բնական կոչել ու գործածել առօրյա դիմահարդարման մեջ:

5c6f1da1a2ef64594744e2962da4e0a8