WOMAN

ՇՐԹՆԵՐԿԻ 3 ԵՐԱՆԳ, ՈՐՈՆՔ ՎԻԶՈՒԱԼ ԾԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՔԵԶ

07. 01. 2019

a09b97d66a4fdb8eb24c5e96bbe3b372 (1)

Իդեալական շրթներկ ընտրելիս պետք է հաշվի առնել գրեթե ամեն ինչ՝ ապրանքանիշ, որակ, արժեք, դեմքի ձև: Որակյալ շրթներկը կընդգծի շուրթերդ, ավելի արտահայտիչ կդարձնի դիմագծերդ, բայց ահա մի քանի երանգներ կարող են վիզուալ ծերացնել քեզ: Հաշվի առ կարևոր հանգամանք. չորացած շուրթերին շրթներկը անհարթ ու տգեղ տեսք ունի, ուստի մի մոռացիր խոնավեցնել շուրթերդ: Շրթներկ ընտրելիս մի մոռացիր նաև դեմքիդ գույնի մասին:

Շիմմեր: Փայլերով շրթներկը հավասարակշռություն է ստեղծում սառը և  վառ երանգների միջև: Սակայն այն կարող է ընդգծել կնճիռները և վիզուալ ավելի մեծ ցույց տալ քեզ:

canva-photo-editorlll

Մարմնագույն շրթներկ: Նուդային երանգները հիանալի միջոց են բնական գեղեցկությունն ընդգծելու համար: Բայց ավելի լավ է հրաժարվել մարմնագույն շրթներկից, այն կձուլվի մուգ մաշկի հետ, իսկ բաց մաշկին անգույն տեսք կհաղորդի:

33fb40431dd277181bc4e470ed308e08

Մուգ գույնի շրթներկ: Մանուշակագույն, մուգ շագանակագույն, գինու գույն. այս երանգները շատ էլեգանտ ու խարիզմատիկ տեսք ունեն: Սակայն դրանք նաև կարող են քեզ վիզուալ ավելի մեծ ու խիստ տեսք հաղորդել: Պետք չէ դրանցից հրաժարվել, հարկավոր է սովորել ճիշտ գործածել գույնը կերպարի հետ: Հիշիր նաև, որ հարկավոր չէ մուգ գույնի շրթներկը հաճախակի գործածել առօրյայում:

p