GIRLS

ՇՐԹՆԵՐԿԻ ԱՅՍ ԱՇՆԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ԳՈՒՅՆԵՐԸ (PHOTO)

21. 09. 2019

17bf46f390b14b60993d66ba16e3a7aa

Աշնանն առավել հաճախ ենք ուզում շրթներկի յուրահատուկ երանգներ փորձել: Ահա այս աշնան 4 ամենանորաձև երանգները, որոնք անտարբեր չեն թողնի տղամարդկանց:

Գինի: Խորը, դրամատիկ ու շքեղ գինու գույնը սեզոնի հիթն է: Ընտրիր բորդոյին մոտ երանգներ, որոնք ունեն կարմիր ենթատոն: Անհավասար եզրերի թրենդը մնում է մեզ հետ, ուստի պետք չէ վախենալ անհարթություններից:

1

Փոշոտ վարդ: Ցերեկային դիմահարդարման լավագույն լուծումը: Այս երանգը հիանալի համադրվում է թե գործած հարմարավետ սվիտերների, թե գրասենյակային խիստ ոճի հետ: Անփայլ երանգները մրցակցությունից դուրս են:

2

Դասական: Կարմիրը երբեք չի կարող դուրս լինել նորաձևությունից: Մի մոռացիր դեմքի իդեալական տոնի մասին, փորձիր կրկնել հենց հոլիվուդյան աստղերի ընտրությունը:

3

Բրոնզ: Կարևոր չէ, թե որքան ինտենսիվ է գույնը, կարևորը անփայլ շրթներկն է: Բրոնզը համապատասխանում է շագանակույն աչքեր ու թուխ մաշկ ունեցողներին:

4