ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ. ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

koopk

 

Չգիտեմ, դուք ինչպես, բայց երբ ես եմ  հանդիպում իմ  ընկերուհիներին, ամեն ինչ խառնվում է իրար, դե իհարկե, լավ առումով: Առօրյա վազքի մեջ ամեն օր չէ, որ հաջողվում է կիսվել նորություններով, հետևաբար մեր հանդիպումները լավ առիթ են ամենավերջին նորություններն իրար մասին իմանալու ու մի փոքր էլ բամբասելու համար (էլ ի՞նչ աղջկական հանդիպում առանց դրա, չէ՞):

image

 

«Դե, պատմիր». Citrus.am-ի նոր նախագիծը բացահայտում է հենց այդ հանդիպումների բոլոր մանրամասները: Իմ առաջին հյուրը երգչուհի Մաշա Մնջոյանն է, ում հետ այցելել ենք Pilka Nail Room/dry bar (Աղայան 19)՝ մատնահարդարման: Մաշան, ի դեպ, վերջերս կտրուկ փոխել է ոճը՝ ներկայանալով ավելի համարձակ կերպարով:

imageppp

 

-Մաշա՛, ոճային կտրուկ փոփոխություններն ակնառու են: Այժմյան կերպարդ ավելի հասուն ու համարձակ է, ինչո՞վ է այն պայմանավորված, ի՞նչ փուլ է հիմա քեզ մոտ:

 

-Ոճային փոփոխությունները կարող եմ կապել տարիքի հետ: Ամեն օր փոխվում է մարդու մտածելակերպը, տրամադրությունը: Հիմա աշխատանքային փուլ է` չնայած այն բանին, որ ամառը մի քիչ էլ հանգստանալու համար է:

GOSH0138

 

-Իսկ այդ փոփոխությունները քո մասին ավելի վստահ հայտնելու փորձ կարո՞ղ ենք համարել: Առհասարակ, ըստ քեզ, ո՞րն է քո դերը տեղական շոու- բիզնեսում:

 

-Փորձում եմ մատուցել գրագետ երաժշտություն, ճիշտ երգեցողություն: Միգուցե իմ աշխատանքը որևէ հիմք և սկիզբ կհանդիսանա այն երիտասարդների և ոչ միայն երիտասարդների համար, ովքեր հետևում են ինձ:  Իսկ թե որն է իմ դերը, հանդիսատեսն ավելի ուշ կտեսնի արդեն:

imagee

 

-Մրցակիցներ ունե՞ս: Ո՞ւմ ես համարում այսօր ամենաստացված կերպարը:

 

-Մրցակից, կարծում եմ, չունեմ, քանի որ երգիչներս Հայաստանում բավականին տարբեր ենք և ես էլ փորձում եմ ոչ ոքի չնմանվել, անել ամեն ինչ յուրովի՝  և՛ իմ երգելաոճով, և՛ բեմական պահվածքով: Իսկ ստացված կերպար համարում եմ Իվետա Մուկուչյանին:

GOSH0106

 

-Ասում են, ձեռքերը յուրաքանչյուր աղջկա այցեքարտն են, համաձա՞յն ես: Առհասարակ, ի՞նչ նշանակություն ունի մանիկյուրը քեզ համար, հաճախ ես ժամանակ հատկացնում, ի՞նչ երանգներ ես նախընտրում:

 

- Ինչ խոսք, շատ կարևոր է ունենալ խնամված ձեռքեր: Այո՛, հաճախ եմ դիմում մասնագետների, գույներ և ձևեր անում եմ՝ ելնելով տրամադրությունիցս:

GOSH0156

 

-Խնամքի ի՞նչ գաղտնիքներ ունես, որոնց մշտապես հետևում ես: Արտաքինիդ հարցում ի՞նչն է առաջնային քեզ համար:

 

-Խնամքի տարբեր բաղադրատոմսեր ունեմ, շատ հաճախ եմ դեմքս խնամում: Ամենահասարակն ու արդյունավետը դիմակներն են, որ շաբաթը երկու անգամ անում եմ, քանի որ համերգներին և երբեմն էլ առօրյայում բազմաթիվ շերտերով դիմահարդարում եմ կրում: Մի քանի բաներն են շատ կարևոր՝ կազմվածք, դեմք, մազեր, հագուստ…մի խոսքով, ամեն ինչն էլ կարևոր է:

pj

 

- Ե՞րբ ես քեզ մաքսիմալ գեղեցիկ զգում, ի՞նչն է քեզ ինքնավստահություն տալիս:

 

-Մաքսիմալ գեղեցիկ եմ այն ժամանակ, երբ ներքինս և արտաքինս համահունչ են:

GOSH0303

 

-Երբ նայում ես հայելու մեջ, ի՞նչ է առաջինը գալիս մտքիդ:

-Միշտ այսպիսին տեսնել ինձ հայելու մեջ՝ երիտասարդ, կյանքվ լի:

GOSH0290

 

-Աշխարհահռչակ կանանցից ո՞վ է քեզ համար գեղեցիկ կնոջ խորհրդանիշը, ո՞վ կուզեիր ընկերուհիդ լիներ:

 

-Իդեալական գեղեցկություն չկա, իհարկե, բայց, միևնույն է, ասեմ, որ իդեալական եմ համարում Նաոմի Քեմբելին և Մոնիկա Բելուչիին: Չգիտեմ, արդյոք կկարողանայինք ընկերություն անել:

imagem

 

-Ի՞նչ է քեզ պետք հաջողության հասնելու համար՝ կարճ զգեստ, կարմիր շրթներկ, խոր դեկոլտե:

 

-Հաջողության հասնելու համար պետք է մեծ նպատակ, հավատ սեփական ուժերի նկատմամբ և անխնա աշխատանք:

GOSH0109

 

-Ո՞րն է կյանքումդ լսած լավագույն / վատագույն հաճոյախոսությունը:

 

-Կոմպլիմենտներից սիրում եմ այս մեկը՝ «իսկական հայուհի»:

GOSH0219

 

Կարինա Դանելյանի վարսահարդումը՝ Մելինե Ղորխմազյանի:

imagegg

Նկարահանումներին աջակցելու համար՝ շնորհակալություն Pilka Nail Room/dry bar-ին:

unnamed (1)

GOSH0261

 

Լուսանկարները՝ Գոշա Սարգսյանի: