ՇՈԿՈԼԱԴԵ ՎԱՖԼԻ

waffles-1272950_960_720Ասում են՝ բերանում շոկոլադի հալվելը դրական էմոցիաներ է հաղորդում և ազատում սթրեսից և վատ տրամադրությունից: Շոկոլադի մի կտորը կարող է մարդուն այնքան էներգիա փոխանցել, որը բավարար կլինի ողջ օրվա համար: Ձեզ ենք առաջարկում շոկոլադե վաֆլիի այս պարզ և համեղ բաղադրատոմսը:

Պատրաստման համար հարկավոր են՝

190գ ցորենի ալյուր

10գ ցորենի փխրեցուցիչ

աղ

100 գ շաքարավազ

15 գ կակաո

240 մլ կաթ

70գ կարագ

2 հատ ձու

3 մլ վանիլային էքստրակտ

95գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը՝

Մեծ տարայի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը, շաքարավազը և  կակաոն: Ավելացնել ձուն, կաթը և 55գրամ կարագ, խառնել այնքան, մինչև դառնա միախառն զանգված: Մեկ այլ տարայի մեջ  առանձին խառնել 15 գրամ կարագը, շաքարի փոշին, վանիլինը և 1 ճաշի գդալ կաթ: Այս զանգվածը պետք է բավականին հաստ լինի:  Խմորի զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել:  Ջեռոցից հանելուց հետո արդեն պատրաստի վաֆլիի վրա լցնել մյուս տարայի զանգվածը և մատուցել ելակով կամ այլ հատապտուղով: