ՇՈԿՈԼԱԴԵ ԿԵՔՍ

Peanut-Butter-and-Chocolate-Cupcakes_Bakers-Royale1Շոկոլադե բառն արդեն իսկ մեզ դրդում է կարդալ կեքսի պատրաստման եղանակն ու պատրաստել: Ամռանն այն ամենահարմար տարբերակն է քաղցրի պահանջը բավարարելու համար:

Պատրաստման համար հարկավոր է՝

ձեթ 120 գրամ

շաքարավազ 100 գրամ

ալյուր 120 գրամ

ձու թ հատ

կաթ 2 ճաշի գդալ

կակաո 30 գրամ

սոդա 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել 180 ջերմաստիճանով: Շաքարավազը խառնել բուսական յուղի հետ, ավելացնել ձուն և խառնել: Այնուհետև լցնել ալյուրն ու կակաոն և նորից խառնել: Ավելացնել կաթն ու վանիլինը և խառնել այնքան, մինչև ստացվի միատարր զանգված: Կեքսի եփելու ամանի մեջ մի քիչ ձեթ քսել, լցնել 1 ճգ. խմոր յուրաքանչյուրի մեջ և եփել 17 րոպե, թողնել, որպեսզի այն ուռչի: Թողնել սառչի: Կարող եք զարդարել մրգերով, շոկոլադե սորուցքով, կամ էլ մեկ գդալ պաղպաղակով: